Շաբաթ , 21 Նոյեմբերի 2026

Իրանի հարցով հանդիպել են խաղաղարար միջնորդներին

Իրանի հարցով հանդիպել են խաղաղարար միջնորդներին

Sat, 21 Nov 2026 16:30:14 +0400


ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդներ Սթիվեն Վիթքոֆն ու Ջարեդ Քուշները Բեռլինում հանդիպել են Քաթարի ներկայացուցիչների հետ։ Կողմերը քննարկել են պաշտոնական Դոհայի ներդրած ջանքերը՝ Վաշինգտոն-Թեհրան հակամարտության կարգավորման գործում։ Այս մասին հայտնում է Axios-ը։ Հանդիպումը տեղի է ունեցել նոյեմբերի տասնիննին, երբ եվրոպացի առաջնորդները բանակցել են ամերիկացի հատուկ դեսպանորդների հետ՝ Ռուս-Ուկրաինական հակամարտության կարգավորման հարցով։ Բանակցություններին մասնակցել է Քաթարի վարչապետ շեյխ Մուհամեդ Աբդել Ռահման ալ-Թանին։ Համաձայն պարբերականի հաղորդման, մինչ այդ, Քաթարի կառավարության ղեկավարը հանդիպել է Իրանի ԱԳ նախարար Աբաս Արաղչու հետ եւ փոխանցել նրան ԱՄՆ նախագահի ու փոխնախագահի հետ ունեցած զրույցի մանրամասները։Բեռլինյան հանդիպման ժամանակ քննարկվել են նաեւ, թե ինչպես է հնարավոր դուրս գալ ամերիկա-իրանական բանակցություններում ստեղծված փակուղային վիճակից։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Գյումրիում նոր ներդրող է հայտնվել․ քաղաք կբերի պարսկական քաղաքների փորձը

Գյումրիում նոր ներդրող է հայտնվել․ քաղաք կբերի պարսկական քաղաքների փորձը Thu, 19 Nov 2026 15:45:38 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով