Շաբաթ , 21 Նոյեմբերի 2026

Ով է ընտրվել Նկարիչների միության նախագահ

Ով է ընտրվել Նկարիչների միության նախագահ

Sat, 21 Nov 2026 18:10:19 +0400


Այսօր կինոյի տան շենքում տեղի ունեցավ Նկարիչների միության նախագահի ընտրությունը։ Թեկնածուները երեքն էին՝ գեղանկարիչ Արա Շահումյանը, Հայաստանի նկարիչների միության փոխնախագահ, գեղանկարիչ Լեւոն Աբրահամյանը, արվեստաբան Գայանե Իգիթյանը։ Նախագահի ընտրությունը անցավ բավականին բուռն ու թեժ մթնոլորտում։

Արա Շահումյանի փաստաբան Մարիանա Եղիազարյանը Հրապարակին հայտնեց, որ ամփոփվել են ընտրության արդյունքները։ 93 տոկոս ձայն ստացել է նկարիչների միության փոխնախագահ, գեղանկարիչ Լեւոն Աբրահամյանը, որն ըստ էության իշխանական թեկնածուն էր։ Փաստաբանը մեզ հետ զրույցում ասաց, որ Գայանե Իգիթյանը դեռ ընտրությունից առաջ հայտարարել էր, որ միանում է Արա Շահումյանին, սակայն ընտրության ժամանակ նրա անունը չի հանվել քվեաթերթիկից։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Քվեարկությունն ավարտվեց․ կապարակնքեցին թվեաթերթիկները

Քվեարկությունն ավարտվեց․ կապարակնքեցին թվեաթերթիկները Sat, 21 Nov 2026 14:38:28 +0400 Այժմ կինոյի տան շենքում տեղի …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով