Շաբաթ , 21 Նոյեմբերի 2026

Հայկ Ղալումյանի մորաքրոջ տղային տարել են Երեւան` հարցաքննության

Հայկ Ղալումյանի մորաքրոջ տղային տարել են Երեւան` հարցաքննության

Sat, 21 Nov 2026 22:15:30 +0400


Սևքար գյուղից մեզ հայտնեցին, որ ապօրինի անտառհատումների կապակցությամբ իրավապահները նոյեմբերի 17-ի առավոտյան Իջևան համայնքի Սևքար գյուղում փակել, կապարակնքել են «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Սևքարի անտառտնտեսության վարչական շենքի դուռը, դադարեցնելով դրա աշխատանքը։ Սևքարի անտառտնտեսության Աչաջրի անտառպետության անտառապետ Կարեն Ծովանյանին իրավապահները հարցաքննության համար տեղափոխել են Երևան։

Ծովանյանը Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի մորաքրոջ տղան է։ Նոյեմբերի 18-ին զանգահարեցի Սևքարի անտառտնտեսություն, որտեղից հաստատեցին, որ նոյեմբերի 17-ին իրավապահների կողմից անտառտնտեսության վարչական շենքը պլոմբել են եւ Ծովանյանին տեղափոխել Երևան: Ասացին, որ նոյեմբերի 18-ից անտառտնտեսության վարչական շենքում վերականգնվել է աշխատանքը:

Բազմիցս զանգահարեցի Սևքարի անտառտնտեսության տնօրեն Մհեր Արզումանյանին, սակայն նա չպատասխանեց։

Իջևանից հայտնեցին, որ նոյեմբերի 17-ին նա ընկճված է եղել, երեւի դա է պատճառը, որ զանգերին չի պատասխանում։ Փորձերը` «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն Արտյոմ Հայրապետյանից որեւէ մեկնաբանություն ստանալու նույնպես անարդյունք ավարտվեցին:

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Քրեական գործ, մի քանի տուն, ծեծ․ ով է Լիճքի վարչական ղեկավարը

Քրեական գործ, մի քանի տուն, ծեծ․ ով է Լիճքի վարչական ղեկավարը Wed, 18 Nov 2026 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով