Ինդոնեզիայում քաղցրավենիքի գործարանում բռնկված հրդեհի հետևանքով երեք մարդ է զոհվել
Sun, 22 Nov 2026 11:30:59 +0400

Ինդոնեզիայի Բանտեն նահանգի հրուշակեղենի գործարանում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է 3 մարդ, ևս 36 աշխատակից համարվում է անհետ կորած: Փրկարարական աշխատանքները շարունակվում են։
Հրդեհը բռնկվել է շաբաթ օրը՝ նոյեմբերի 21-ի կեսօրին
Փրկված աշխատակիցների խոսքով՝ կրակը սկսվել է երրորդ հարկի սառեցման համակարգի մոտակայքում։ Պատճառը դեռ պարզվում է։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր