Երկուշաբթի , 23 Նոյեմբերի 2026

Սպանության սպառնալիքներ եմ ստացել. Վուչիչ

Սպանության սպառնալիքներ եմ ստացել. Վուչիչ

Mon, 23 Nov 2026 16:45:26 +0400


Սերբիայի նախկին նախագահ Ալեքսանդր Վուչիչը կրկին հայտարարել է, որ իրեն սպառնում են սպանությամբ, սակայն մանրամասներ չի հաղորդել: «Երեկ՝ օրվա ընթացքում, ստացել եմ սպանության ծանրագույն սպառնալիքներ, ստացել եմ հստակ ուղերձ, որ վերացվելու եմ»,- ասել է նա՝ TV Pink հեռուստաալիքի եթերում։

Վուչիչը նաև մեկնաբանել է իր հնարավոր ձերբակալության և քրեական պատասխանատվության ենթարկվելու մասին լուրերը։ «Իմ նկատմամբ որևէ գործ չի հարուցվել։ Ես նրանց (քաղաքական ընդդիմախոսների՝ խմբ.) համար մղձավանջ եմ նույնիսկ ճաղերի հետևում։ Ինձ համար սա ծիծաղելի է։ Նախագահը որևէ փաստաթուղթ չի ստորագրում, որը վերաբերում է գումարներին։ Ինչի՞ համար պետք է ինձ ձերբակալեն։ Նրանք կարծում էին, թե ես կփախչեմ»,- հավելել է պետության նախկին ղեկավարը։

Անցած տարիների ընթացքում բազմիցս տեղեկություններ են տարածվել Վուչիչի դեմ հնարավոր մահափորձի նախապատրաստման մասին։ Ինքը՝ Վուչիչը, պատմել է, որ ամեն օր հարյուրավոր սպառնալիքներ է ստանում։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ»․ Կիրանցում էլ կան ՔՊ-ականներ, բայց նրանք փոքրամասնություն են

«Հրապարակ»․ Կիրանցում էլ կան ՔՊ-ականներ, բայց նրանք փոքրամասնություն են Tue, 27 Oct 2026 09:45:43 +0400 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով