Երեքշաբթի , 24 Նոյեմբերի 2026

Վուչիչին կրկին սպառնում են սպանել

Վուչիչին կրկին սպառնում են սպանել

Mon, 23 Nov 2026 17:39:47 +0400


Սերբիայի նախկին նախագահ Ալեքսանդր Վուչիչը, որը վերջին խորհրդարանական ընտրություններից հետո հայտնվել է ընդդիմության շարքերում, հայտարարել է, որ սպառնում են սպանել, հաղորդում է սերբական «Նովոստի» թերթը։

«Երեկ (նոյեմբերի 22-ին – խմբ.) ես ստացել եմ սպանության ամենալուրջ սպառնալիքները. ես ստացել եմ հստակ և միանշանակ ուղերձ, որ ինձ կվերացնեն», – ասել է Վուչիչը Pink հեռուստաալիքի եթերում։

Նա պնդել է, որ սպառնալիքը եկել է «Վրաչարսկի Կլան» անունով հայտնի կազմակերպված հանցավոր խմբավորումից։

Վուչիչը հավելել է, որ չի կարող վստահել ոստիկանությանը, թե այն կպաշտպանի իրեն, քանի որ դեռևս մեղադրանքներ չեն առաջադրվել վերջին բողոքի ցույցերի ժամանակ հրկիզման և այլ անկարգությունների համար պատասխանատու անձանց նկատմամբ։ Օրինակ՝ Pink հեռուստաալիքի գրասենյակները նույնպես ենթարկվել են հարձակման։

2023 թվականին Սերբիայում Ոստիկանության օրվան նվիրված միջոցառումների ժամանակ այն ժամանակվա նախագահ Վուչիչը հայտարարել է, որ օրական ստացել է 200 մահվան սպառնալիք, բայց որ դա իր աշխատանքի մի մասն է։

Ավելի վաղ Վուչիչը հրաժարական էր տվել Սերբիայի նախագահի պաշտոնից՝ պարտականնությունները զիջելով խորհրդարանի խոսնակ Անա Բրնաբիչին։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Սպանության սպառնալիքներ եմ ստացել. Վուչիչ

Սպանության սպառնալիքներ եմ ստացել. Վուչիչ Mon, 23 Nov 2026 16:45:26 +0400 Սերբիայի նախկին նախագահ Ալեքսանդր …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով