Հրապարակված ալիևյան Սահմանադրության նախագիծը փորձում է ջնջել մեր պատմական հիշողությունը․ Անդրանիկ Գևորգյան
Mon, 23 Nov 2026 18:31:09 +0400

«Անկախության հռչակագիրը մեր ժողովրդի հավաքական կամքի ու պայքարի արդյունքն է, մեր պետականության ծննդյան վկայականը, որից հրաժարվելու իրավունք ոչ ոք չունի։
Այսօր հրապարակված ալիևյան Սահմանադրության նախագիծը փորձում է ջնջել մեր պատմական հիշողությունն ու անկախության հիմքերը՝ զրկելով Մայր օրենքը Անկախության հռչակագրին արվող հղումը, դուրս են մղվել մեր ազգային ինքնության առանցքային իրողությունները՝ Արարատ լեռը, Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը, և ակնհայտ է, որ այս տարբերակը կազմվել է արտաքին ուժերի՝ Բաքվի պահանջները բավարարելու նպատակով։
Հայաստանի Հանրապետությունում երբեք չի ընդունվելու մի սահմանադրություն, որը գրվել է դրսի թելադրանքով և սպասարկում է օտարի շահերը։ «Ուժեղ Հայաստան»-ի դիրքորոշումը վճռական է. մենք թույլ չենք տալու մեր պետականության հիմքերի քայքայումը։ Ինչպես 1990 թվականին, այնպես էլ այսօր՝ համաժողովրդական միասնական կամքով ու վճռական դիմադրությամբ պետք է պաշտպանենք մեր անկախությունն ու արժանապատվությունը»։
«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Գևորգյան
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր