Ինչպես է դասավորվել «Երկաթյա լեդիի» զավակների կյանքը
Mon, 23 Nov 2026 23:30:15 +0400

Մեծ Բրիտանիայի երբեմնի վարչապետ Մարգարետ Թետչերը եւ նրա ամուսինը՝ Դենիսը, ինչպես հայտնի է, ունեցել են երկու երեխաներ՝ երկվորյակներ Մարկն ու Քերոլը, որոնք լույս աշխարհ էին եկել 1953 թվականին։ Բրիտանական մամուլում տեղ գտած անդրադարձի համաձայն, Մարկ Թետչերը դարձել է ձեռնարկատեր եւ ավտոմրցումների մարզիկ։ Նա բազմաթիվ անգամներ է հայտնվել տարբեր սկանդալներում։ 1982 թվականին անհետ կորել է Սահարայում տեղի ունեցած ավտոմրցումների ժամանակ։
Նրա որոնումների համար ներգրավվել է նույնիսկ ռազմական ավիացիան։ 2004թվականին նրան մեղադրել էն Հասարակածային Գվինեայում պետական հեղաշրջման փորձի ֆինանսավորման մեջ։ Նա ընդունել է մեղքը, վճարել խոշոր տուգանք եւ պատիժը կրել պայմանական։ Քույրը՝ Քերոլ Թետչերը, դարձել է գրող եւ լրագրող։ Գրել եւ հրատարակել է գիրք ծնողների մասին, պատմելով հայտնի մոր՝ «Երկաթյա լեդիի» մասին։Թետչերի կյանքի վերջին տարիներին դուստրն է խնամել նրան, չնայած որ անցյալում մոր եւ դստեր հարաբերությունները եղել են բավականին մարդ։ Քերոլը հայտնվել է սկանդալի կիզակետում, երբ ռասային ոչ ճիշտ արտահայտություն է արել։ Նրան հեռացրել են BBC-ից։ Մարգարետ Թետչերը, հիշեցնենք, որ մահացել էր 2013 թվականին, 87 տ․ հասակում։ Ամուսինը՝ Դենիսը, վախճանվել էր դեռ 2003 թվականին։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր