Վերականգվեց պաշտոնում և մեկ օր անց հարստացավ 34 մլրդ դոլարով
Tue, 24 Nov 2026 11:00:20 +0400

Forbes ամսագրի տվյալներով՝ Ջենսեն Հուանգի կարողությունը Nvidia-ի գործադիր տնօրենի պաշտոնում վերականգնվելուց հետո մեկ օրվա ընթացքում աճել է գրեթե 34 միլիարդ դոլարով։
Երկուշաբթի՝ նոյեմբերի 23-ին, առևտրի ավարտին հրատարակությունը ձեռնարկատիրոջ կարողությունը գնահատել է 144 միլիարդ դոլար, ինչը 33.9 միլիարդ դոլարով ավելի է, քան շուկայի բացումից առաջ։
Սա ներկայացնում է մոտ 30% տոկոսային աճ։ Սա պայմանավորված էր Nvidia-ի բաժնետոմսերի գների աճով՝ Հուանգի վերադարձի մասին լուրից հետո։
Գործարարի շուրջ սկանդալը հանգեցրեց նրա կարողության կտրուկ անկման, ինչի հետևանքով նա դուրս մնաց Forbes-ի աշխարհի տասը ամենահարուստ մարդկանց ցանկից՝ իջնելով 18-րդ հորիզոնական։
Ներկայումս նա զբաղեցնում է 13-րդ տեղը։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր