Երեքշաբթի , 24 Նոյեմբերի 2026

Ինչո՞ւ եք արդեն երկրորդ անգամ խուսափում հարցին պատասխանելուց

Ինչո՞ւ եք արդեն երկրորդ անգամ խուսափում հարցին պատասխանելուց

Tue, 24 Nov 2026 14:06:54 +0400


ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ընդդիմադիր պատգամավոր Էդգար Ղազարյանը ՆԳ նախարար Արփինե Սարգսյանից կրկին պահանջել է տեղեկություններ տրամադրել 2022 թվականի հունիսի 13-ին հրապարակված նյութի առնչությամբ ոստիկանության ձեռնարկած գործողությունների մասին։

Պատգամավորը հիշեցրել է, որ նախորդ քննարկման ընթացքում ևս բարձրացրել էր Ռուստամ Բաքոյանի՝ ընտանեկան բռնության հետ առնչվող երևույթի մասին հրապարակման հարցը։ Նրա խոսքով՝ խնդրահարույց հրապարակումը մինչ օրս հասանելի է, սակայն պարզ չէ, թե ոստիկանությունն ինչ ընթացք է տվել այդ դեպքին և ինչ միջոցներ է ձեռնարկել։

Ի պատասխան՝ Արփինե Սարգսյանն առաջարկել է պատգամավորին հարցումն ուղարկել գրավոր՝ նշելով, որ այդ դեպքում կտրամադրվի նաև գրավոր պատասխան։

Ղազարյանը, սակայն, դժգոհություն է հայտնել նախարարի արձագանքից՝ ընդգծելով, որ հարցն արդեն երկրորդ անգամ է բարձրացնում հենց հանձնաժողովի նիստում, և գրավոր դիմելու պահանջը չի փոխում իր հարցադրման էությունը։

«Ինչո՞ւ եք արդեն երկրորդ անգամ խուսափում հարցին պատասխանելուց», – դիմելով նախարարին՝ հարցրել է պատգամավորը։

Արփինե Սարգսյանը, այնուամենայնիվ, կրկին պնդել է գրավոր դիմում ներկայացնելու անհրաժեշտությունը։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Առաջին անգամ Մերկուրի մոլորակը կուսումնասիրեն երկու արբանյակների օգնությամբ

Առաջին անգամ Մերկուրի մոլորակը կուսումնասիրեն երկու արբանյակների օգնությամբ Sun, 22 Nov 2026 23:45:13 +0400 BepiColombo …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով