Փաստաթղթեր կեղծող հանցախումբ է բացահայտվել
Tue, 24 Nov 2026 20:30:59 +0400

Հունաստանում Ոստիկանությունը բացահայտել է հանցավոր խմբավորում, որը զբաղվել է անօրինական միգրանտների համար կեղծ փաստաթղթերի պատրաստմամբ։ Համաձայն տեղի ԶԼՄ-ներում տեղ գտած հրապարակումների, անօրինական նշված գործունեությունից հանցախումբը ստացել է ավելի քան կես միլիոն եվրոյի եկամուտ։
Հանցախումբը գործել է սկսած 2022 թվականից եւ պատրաստել է կեղծ անձնագրեր, անձը հաստատող փաստաթղթեր, կեցության իրավունքը հաստատող փաստաթղթեր, վիզաներ, վարորդական իրավունքներ։ Հիմնական պատիվրատուները եղել են Թուրքիայի եւ Իրանի բնակիչները։Կեղծ փաստաթղթերի պատրաստման համար գործել է ժամանակակից ընդհատակյա լաբորատորիա։ Հանցախմբի բացահայտման եւ վնասազերծման գործողությունը իրականացվել է «Եվրոպոլի» աջակցությամբ՝ Աթենքի մի շարք թաղամասերում։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր