ԱՄՆ-ն կարող է սահմանափակ զորակազմ վերադարձնել Սիրիա
Tue, 24 Nov 2026 21:23:05 +0400

Միացյալ Նահանգները քննարկում է Սիրիա ամերիկացի զինծառայողների սահմանափակ թվով վերադարձնելու հնարավորությունը՝ սիրիական բանակի զինծառայողներին ականազերծման և չպայթած զինամթերքի վնասազերծման աշխատանքներում պատրաստելու նպատակով։ Reuters-ի աղբյուրների համաձայն՝ ծրագիրը կարող է մեկնարկել արդեն 2027 թվականի մարտին և դառնալ Վաշինգտոնի ու Դամասկոսի միջև ռազմական համագործակցության նոր փուլի սկիզբ։
Քննարկվող նախաձեռնությունը նախատեսում է սիրիացի զինվորականների ուսուցում ինչպես Հորդանանում, այնպես էլ Սիրիայում։ Ծրագրին կարող են միանալ ԱՄՆ-ի շուրջ 15 դաշնակիցներ, այդ թվում՝ Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Գերմանիան, Ավստրալիան, Սաուդյան Արաբիան և Արաբական Միացյալ Էմիրությունները։ Համագործակցությունը նախատեսվում է իրականացնել Դամասկոսի համակարգման կենտրոնի միջոցով։
Սակայն ծրագիրը դեռ վերջնականապես հաստատված չէ։ ԱՄՆ-ում անհրաժեշտ է ստուգել սիրիական ստորաբաժանումները՝ մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ «Լիհիի օրենքների» պահանջներին համապատասխան։ Բացի այդ, Սիրիայի պաշտպանության նախարարության որոշ ներկայացուցիչներ վերապահումներ ունեն ամերիկացի զինծառայողներին ռազմական հաստատություններ մուտք գործելու հարցում։
Նշենք, որ ԱՄՆ-ը 2026 թվականի ապրիլին ավարտել էր իր հիմնական ռազմակայանների հանձնումն ու զորքերի դուրսբերումը Սիրիայից։ Հնարավոր վերադարձը կարող է տեղի ունենալ դրանից ընդամենը մեկ տարի անց։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր