Զանգվածային թունավորում՝ Ստամբուլում
Tue, 24 Nov 2026 21:30:06 +0400

Թուրքական Ստամբուլ քաղաքում ինը հարկանի շենքի տասնվեց բնակիչներ թունավորվել են բնական գազից։ Նրանք հոսպիտալացվել են։ Այս մասին հայտնում է Haber Global-ը։ Արտակարգ պատահարը տեղի է ունեցել Փենդիքի շրջանում։ Շենքի մյուս բնակիչներին տարհանել են։ Շենքում ելումուտը ժամանակավորապես սահմանափակվել է։ Դեպքի առնչությամբ սկսվել է հետաքննություն։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր