«Միսս Տիեզերք 2026»–ի հաղթողն ամուսնացած է, դուստր ունի․ մանրամասներ
Wed, 25 Nov 2026 13:00:49 +0400

Պուերտո Ռիկոյից 27-ամյա մոդել Ջենիֆեր Բարետոն հաղթել է «Միսս Տիեզերք 2026» մրցույթում։ Նա ամուսնացած է և 7-ամյա դուստր ունի, որի անունը Պենելոպա է։
75-րդ «Միսս Տիեզերք 2026» մրցույթին մասնակցել է 116 գեղեցկուհի աշխարհի տարբեր երկրներից։
Կիսաեզրափակիչ են անցել նրանցից 40–ը, իսկ լավագույն հնգյակում հայտնվել են Ֆիլիպինների, Վենեսուելայի, Դոմինիկյան Հանրապետության և Նոր Զելանդիայի ներկայացուցիչները։
Ջենիֆեր Բարետոն դարձել է կղզյակային պետության 6-րդ ներկայացուցիչը, որը նվաճել է այս տիտղոսը, և առաջինը՝ 20 տարվա ընթացքում։ Գեղեցկության մրցույթին մասնակցելու որոշում կայացնելուց հետո աղջիկը կտրուկ փոխել է իր կյանքը՝ նիհարելով 32 կգ։
Նոր «Միսս Տիեզերք»-ը հոգեբանության բակալավրի աստիճան ունի, իսկ երկրորդ մասնագիտությամբ սոցաշխատող է։ Այժմ նա աշխատում է մի քանի բարեգործական կազմակերպություններում և իր երկրում հայտնի մասնագետ է զինվորական ընտանիքներում տան, սոցիալական և կենցաղային խնդիրների կանխարգելման գործքւմ։ Բարետոն հայտնի հոգեբան է և արդեն այլ մասնագետների է ուսուցանում։
«Միսս Տիեզերք» մրցույթի առաջին վիցեմիսսը դարձել է Կլարա Վեգասը (Վենեսուելա), իսկ երկրորդ վիցեմիսսը՝ Բեա Միլան-Վինդորսկին (Ֆիլիպիններ)։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր