Չորեքշաբթի , 25 Նոյեմբերի 2026

70 տարիների փորձառությունը թող դառնա նոր ուժի աղբյուր

70 տարիների փորձառությունը թող դառնա նոր ուժի աղբյուր

Wed, 25 Nov 2026 13:25:59 +0400


Հարգելի՛ Գագիկ Ծառուկյան,

Սրտանց շնորհավորում եմ Ձեր ծննդյան 70-ամյակի առթիվ։
Յոթանասուն տարին պարզապես տարիք չէ․ դա անցած ճանապարհ է, կերտած անուն, իրականացրած գործեր, ձեռքբերումներ, հաղթանակներ և փորձություններ։

Ձեր կյանքի ճանապարհը վկայում է, որ մեծ գործերը պահանջում են ոչ միայն համարձակություն ու աշխատասիրություն, այլև նպատակասլացություն, կամքի ուժ և հավատ սեփական սկզբունքների նկատմամբ։

Տարիների ընթացքում Դուք ունեցել եք բազմաթիվ նախաձեռնություններ, աջակցել եք մարդկանց, իրականացրել բարեգործական ծրագրեր և Ձեր ներդրումն ունեցել հասարակական կյանքում։

Այս հոբելյանական օրը ցանկանում եմ Ձեզ քաջառողջություն, հոգու ամրություն, անսասան կամք և լավատեսություն։
Թող կյանքի բոլոր դժվարությունները մնան անցյալում, իսկ առջևում լինեն խաղաղության, նոր ձեռքբերումների ու ընտանեկան ջերմության տարիներ։

Թող Ձեր 71-րդ տարին դիմավորեք նոր հույսերով, նոր ծրագրերով և ամենակարևորը՝ Ձեր սիրելիների ու Ձեզ գնահատող մարդկանց շրջապատում։

70 տարիների փորձառությունը թող դառնա նոր ուժի աղբյուր, իսկ ապրած տարիների բարի գործերը՝ շարունակելու լավագույն խթան։
Շնորհավո՛ր հոբելյան։ Մաղթում եմ ամուր առողջություն և տոկունություն։

Գագիկ Վարդանյան

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Մի մոռացեք, թե որտեղից է նա սկսել և ինչ մակարդակի է հասել այս տարիների ընթացքում

Մի մոռացեք, թե որտեղից է նա սկսել և ինչ մակարդակի է հասել այս տարիների ընթացքում …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով