Չորեքշաբթի , 25 Նոյեմբերի 2026

Մակրոն, քեզ չեն ներելու

Մակրոն, քեզ չեն ներելու

Wed, 25 Nov 2026 16:45:06 +0400


ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Հակոբյանը խիստ քննադատության է ենթարկել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին՝ նրան մեղադրելով Արցախի կորստի հարցում ունեցած դերակատարման և Հայաստանի ներքաղաքական զարգացումներին միջամտելու մեջ։

Հակոբյանի համոզմամբ՝ Մակրոնն ամեն ինչ անում է Նիկոլ Փաշինյանի իշխանությունը պահպանելու համար, ինչի դիմաց եվրոպական կառույցները լռում են Հայաստանում տեղի ունեցող իրավական կամայականությունների և իշխանությունների գործողությունների վերաբերյալ։

Նա նշել է, որ որպես պատմաբան՝ իր կյանքի ընթացքում հետևողականորեն բարձրաձայնելու է Մակրոնի քաղաքականության և հայկական շահերին հասցված վնասի մասին։

«Ես 42 տարեկան եմ, մասնագիտությամբ պատմաբան, գիտությունների թեկնածու եմ դարձել 23 տարեկանում, դրանով զբաղվել եմ ամբողջ կյանքում և Աստված ինձ ինչքան կյանք տվել է՝ այդքան էլ շարունակելու եմ զբաղվել։ Եվ ես խոստանում եմ, որ Մակրոնը հայ ժողովրդի պատմության մեջ և համաշխարհային պատմության մեջ հայերի հետ կապված վերաբերմունքում մնալու է այնպիսի իրավիճակում, ինչպես մնացել է Կայզեր Վիլհելմը կամ Էնվեր Փաշան։ Նա հայերի, հայկական շահերի դահիճ է։ Սրանում ես անձամբ հետամուտ եմ լինելու ամբողջ կյանքի ընթացքում»,- ասել է Միհրան Հակոբյանը։

Նախկին պատգամավորը նաև ընդգծել է, որ Ֆրանսիան և նրա վարած արևելյան քաղաքականությունը չեն կարող խուսափել պատասխանատվությունից։ Նրա խոսքով՝ հայ ժողովուրդը չի մոռանալու Կիլիկիայի պատմական իրադարձությունները, ինչպես չի մոռանալու նաև Մակրոնի դերակատարումն Արցախի հարցում և նրա վերաբերմունքը Հայաստանի քաղաքացիների նկատմամբ։

«Հայ ժողովուրդը չի մոռանալու, թե 100 տարի առաջ ֆրանսիացիներն ինչ են արել Կիլիկիայում, այնպես էլ չի մոռանալու, թե ինչ է արել Մակրոնն Արցախի հետ և ինչ է անում Հայաստանի քաղաքացիների հետ»,- հայտարարել է նա։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ծափահարություններ Փաշինյանին․ թուրք վերլուծաբանը՝ ՀՀ-ի նոր սահմանադրության նախագծի մասին

Ծափահարություններ Փաշինյանին․ թուրք վերլուծաբանը՝ ՀՀ-ի նոր սահմանադրության նախագծի մասին Wed, 25 Nov 2026 13:23:44 +0400 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով