Բողոք՝ թուրքական ֆուտբոլային ակումբի դեմ
Wed, 25 Nov 2026 18:30:16 +0400

Իսրայելի կառավարությունը պաշտոնական բողոք է ներկայացրել ՈՒԵՖԱ-ին՝ ընդդեմ թուրքական «Գալաթասարայ» ֆուտբոլային ակումբի։ Թուրքական մամուլում եղած հրապարակումների համաձայն՝ բողոքը կապված է այն բանի հետ, որ ակումբի երկրպագուները տրիբունաներից կախել են Պաղեստինին աջակցող ցուցապաստառներ։ Ակումբի նախագահ Դյուրսուն Յոզբեկը հայտնել է, որ հույս ունի, որ ՈՒԵՖԱ-ում հաշվի կառնեն այն, որ Իսրայելի բողոքը ունի քաղաքական մոտիվացիա։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր