Չորեքշաբթի , 25 Նոյեմբերի 2026

Եվրահանձնաժողովը հայտարարել է ռուսական գազից ընդմիշտ հրաժարվելու մտադրության մասին

Եվրահանձնաժողովը հայտարարել է ռուսական գազից ընդմիշտ հրաժարվելու մտադրության մասին

Wed, 25 Nov 2026 18:26:06 +0400


Եվրամիությունը չի պատրաստվում վերականգնել ռուսական գազի ներմուծումը նույնիսկ այն դեպքում, եթե Ռուսաստանն ու Ուկրաինան խաղաղության համաձայնագիր կնքեն։ Այս մասին նոյեմբերի 24-ին Euronews-ին տված հարցազրույցում հայտարարել է էներգետիկայի հարցերով եվրահանձնակատար Դան Յորգենսենը։

«Մենք այլևս երբեք Ռուսաստանից նույնիսկ մեկ մոլեկուլ գազ չենք ներմուծի, եթե դա ինձանից կախված լինի։ Մենք չենք վստահում Ռուսաստանին»,– հայտարարել է Յորգենսենը՝ ընդգծելով, որ Բրյուսելը շարունակելու է ռուսական էներգակիրներից հրաժարվելու քաղաքականությունը՝ անկախ պատերազմի ելքից։

Եվրահանձնակատարը շեշտել է, որ ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև հնարավոր խաղաղության համաձայնությունը չի կարող փոխել Եվրամիության օրենսդրությունը։ Նրա խոսքով՝ ռուսական գազի ներմուծման արգելքը սահմանված է ոչ թե ժամանակավոր պատժամիջոցներով, այլ եվրոպական օրենսդրությամբ, ինչը թույլ չի տալիս այն ինքնաբերաբար վերականգնել նույնիսկ պատերազմի ավարտից հետո։

Յորգենսենի գնահատմամբ՝ սա ավելի ամուր մեխանիզմ է, քան պատժամիջոցները, քանի որ վերջիններս պետք է պարբերաբար երկարաձգվեն։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ». Եվրոպական ընտանիքում չեն շտապում ընդունել ՔՊ-ին

«Հրապարակ». Եվրոպական ընտանիքում չեն շտապում ընդունել ՔՊ-ին Wed, 25 Nov 2026 08:45:16 +0400 Դեռեւս անցյալ …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով