4,5 տարի քաղաքը ղեկավարում է համայնքապետի պաշտոնակատար
Thu, 26 Nov 2026 20:15:46 +0400

2022 թ․ մայիսի 13-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի 514- Ա որոշմամբ Արկադի Փելաշյանը նշանակվել է Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար։ Ավելի քան 4,5 տարի Ա․ Փելեշյանը հանրապետության մեծությամբ 3-րդ քաղաքի ղեկավարի պաշտոնակատարն է։ 2026 թվականին Հայաստանի մի շարք համայնքներում կայացել ու կայանալու են ՏԻՄ ընտրություններ, սակայն Վանաձորում ընտրություններ չեն նշանակվել։ Պատճառն այն է, որ Նիկոլ Փաշինյանը վստահ չէ, որ ընտրություններով Վանաձորում կարող է իշխանության թեկնածուն եւ ՔՊ-ն հաղթել: Իսկ Գյումրին ու Վանաձորը նրա համար շատ կարեւոր են` չի ուզում երկրորդ անգամ պարտություն կրել Հայաստանի կարեւոր համայնքներում։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր