Ուրբաթ , 27 Նոյեմբերի 2026

Այվազովսկու 10 նկար Sotheby’s աճուրդում վաճառվել է մոտ 4 մլն դոլարով

Այվազովսկու 10 նկար Sotheby’s աճուրդում վաճառվել է մոտ 4 մլն դոլարով

Thu, 26 Nov 2026 23:45:01 +0400


Ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու 10 կտավ Լոնդոնի Sotheby’s աճուրդում վաճառվել է ավելի քան 3 մլն ֆունտ ստեռլինգով (մոտ 4 մլն դոլար)։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Մասնավորապես, հայտնի նկարչի 1862 թվականին նկարած «Վենետիկը գիշերը։ Սուրբ Ջորջո Մաջորե» կտավը վաճառվել է 1.1 մլն ֆունտ ստեռլինգով։ 19-րդ դարի վերջին Սանկտ Պետերբուրգում այն էստոնացի հավաքորդ է ձեռք բերել, այդ ժամանակվանից ի վեր այն գտնվում էր նրա ժառանգների ընտանիքի մասնավոր հավաքածուում։

«Նեապոլի ծոցը հեռվում երևացող Կապրիով» կտավը վաճառվել է 512 հազար ֆունտ ստեռլինգով։ Այս աշխատանքը երկար ժամանակ գտնվում էր ԱՄՆ–ում, որտեղ այն սխալմամբ վերագրվել էր ամերիկացի իմպրեսիոնիստ նկարիչ Էդվարդ Էմերսոն Սիմոնսին։

«Լուսնային ծովանկար նավաբեկությամբ» և «Ձմեռային բնապատկեր Ուկրաինայում» կտավները վաճառվել են յուրաքանչյուրը 448 հազար ֆունտ ստեռլինգով։

Եվ 6 նկար վաճառվել է 20–ից մինչև 217 հազար ֆունտ ստեռլինգով։ Ծովանկարչի վաճառված նկարների ընդհանուր արժեքը գերազանցել է 3 մլն ֆունտ ստեռլինգը։

Աճուրդը տեղի է ունեցել ռուսական արվեստի «Ֆաբերժե, կայսերական և հեղափոխական արվեստ» հավաքածուի վաճառքի շրջանակում։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Բելգիան գործադուլի պատճառով 14 ժամով կփակի իր օդային տարածքը

Բելգիան գործադուլի պատճառով 14 ժամով կփակի իր օդային տարածքը Sun, 22 Nov 2026 16:30:03 +0400 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով