Ուրբաթ , 27 Նոյեմբերի 2026

«Հրապարակ». Հերթական արցախցին ազատվեց

«Հրապարակ». Հերթական արցախցին ազատվեց

Fri, 27 Nov 2026 10:25:59 +0400


ՀՀ նախագահը, հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը, Կարեն Գրիգորյանին ազատել է Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնից։ Ազատման պատճառները չեն նշվում։ Հիշեցնենք, որ հինգշաբթի օրը լրագրողների հետ ճեպազրույցում Նիկոլ Փաշինյանը նշել էր, որ զինված ուժերում կադրային փոփոխություն է լինելու, սակայն չէր հստակեցրել, թե ինչ հիմքով է նախագահին միջնորդել՝ պաշտոնից ազատել ԳՇ պետի տեղակալին։

Կարեն Գրիգորյանը ԶՈՒ ԳՇ պետի տեղակալի պաշտոնում նշանակվել էր 2024 թ. փետրվարի 14-ին։ Մինչ այդ զբաղեցնում էր ԶՈւ ինժեներական զորքերի պետ-վարչության պետի պաշտոնը։ Մեր տեղեկություններով` Վանաձորի հայտնի խնջույքին, որի մասին «Հրապարակը» գրել էր, Կարեն Գրիգորյանը եւս մասնակցել է: Մեր աղբյուրը շեշտեց, որ Գրիգորյանն արցախցի է, մարտական ճանապարհ անցած փորձառու զինվորական, այն քիչ զինվորականներից, որին համակարգում հարգում են բոլորը: Մեր աղբյուրն ասաց, որ առաջիկայում իշխանությունները մի քանի բարձրաստիճան զինվորականների էլ են ուզում հեռացնել պաշտոնից՝ նրանց փոխարինելով ոչ այնքան պրոֆեսիոնալ ու համեմատության մեջ` քիչ փորձ ունեցող կադրերով:

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ»․ Փոխքաղաքապետը գործի չի գնա, առցանց կաշխատի

«Հրապարակ»․ Փոխքաղաքապետը գործի չի գնա, առցանց կաշխատի Fri, 27 Nov 2026 08:00:08 +0400 Մեղրի համայնքի …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով