Ուրբաթ , 27 Նոյեմբերի 2026

Ոնց որ մահամերձ է արդարադատությունը

Ոնց որ մահամերձ է արդարադատությունը

Fri, 27 Nov 2026 14:00:41 +0400


ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը շարունակում է հետաքրքրվել Հայաստանի նոր Սահմանադրության նախագծով։ Այսօր դատական նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում նա կատակով կամ հեգնանքով նշել է, որ դեռ չի ստացել փաստաթղթի տեքստը։

«Սահմանադրության տեքստը դեռ չեմ ստացել, քունս չի տանում դրա համար»,- ասել է կալանքի տակ գտնվող Ռոբերտ Քոչարյանը՝ պատասխանելով լրագրողների հարցերին։

Նույն դատական նիստի ընթացքում հնչել է նաև արդարադատությանը վերաբերող ուշագրավ երկխոսություն։ Դահլիճում ներկաներից մեկը հայտարարել է, թե արդարությունը կարող է հիվանդանալ, բայց երբեք չի մահանում։

«Ոնց որ մահամերձ է»,- արձագանքել է ՀՀ երկրորդ նախագահը։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ». Պետությունը հրաժարվում է իր հիվանդ քաղաքացուն տեր կանգնելուց

«Հրապարակ». Պետությունը հրաժարվում է իր հիվանդ քաղաքացուն տեր կանգնելուց Wed, 04 Nov 2026 12:15:56 +0400 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով