Երեքշաբթի , 28 Ապրիլի 2026

Ռուսաստանում մի քանի օր է՝ չեն կարողանում մարել խոշոր հրդեհը

Ռուսաստանում մի քանի օր է՝ չեն կարողանում մարել խոշոր հրդեհը

Wed, 22 Apr 2026 21:00:42 +0400


Կրասնոդարի երկրամասի օպերատիվ շտաբի տվյալներով՝ հրշեջները շարունակում են մարել Տուապսեի ծովային տերմինալում ապրիլի 20-ի գիշերը անօդաչու թռչող սարքերի հարձակումից հետո բռնկված հրդեհը։

Հրդեհաշիջմանը մասնակցում է 276 մարդ և 77 միավոր տեխնիկա։ Հրդեհի մարման աշխատանքներին մասնակցում են նաև Արտակարգ իրավիճակների նախարարության Կրասնոդարի երկրամասի գլխավոր վարչության ստորաբաժանումները։

Ապրիլի 20-ին Կրասնոդարի երկրամասի ղեկավար Վենիամին Կոնդրատևը հայտարարեց, որ Տուապսեի նավահանգստում հրդեհ է բռնկվել, որը տեղի է ունեցել գիշերը անօդաչու թռչող սարքերի հարձակման հետևանքով։

Նախորդ օրը տարածաշրջանային օպերատիվ շտաբը հայտնեց, որ ծովային տերմինալում հրդեհի մարմանը մասնակցել է 246 մարդ և 73 միավոր տեխնիկա։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով