Վարչապետը դիտավորյալ խառնում է պետությունն ու ազգը, իրավական համակարգն ու հոգևոր առաքելությունը

Վարչապետը դիտավորյալ խառնում է պետությունն ու ազգը, իրավական համակարգն ու հոգևոր առաքելությունը

Wed, 22 Apr 2026 20:45:01 +0400


Տեր Արիստակես քահանա Հովհաննիսյանը գրում է․ «Հայրենակործան, վիշտ ու ավեր բերող, ազգը պառակտող վարչապետն իր հերթական տգիտությունը երեկ ցուցադրեց՝ ասելով, թե «Եկեղեցին չի կարող դուրս լինել պետությունից, և չի կարող պետություն լինել պետության մեջ»: Այս թեզով նա դիտավորյալ խառնում է պետությունն ու ազգը, իրավական համակարգն ու հոգևոր առաքելությունը։

Եկեղեցին պետության մրցակիցը չէ, առավել ևս՝ «պետություն պետության մեջ» չէ։

Եկեղեցին ազգի հոգևոր ողնաշարն է, ժողովրդի մեջ է, իր զավակների մեջ է, և իր առաքելությամբ շատ ավելի ընդգրկուն է, քան ցանկացած ժամանակավոր իշխանություն։

Եկեղեցին ազգի հավաքականության, միաբանության ու համերաշխության կերտողն ու իրականացնողն է:

Եկեղեցու առաքելության անբաժան մասը դարեր շարունակ եղել է և է ՝ պետության կորստի ժամանակ պետություն «ծնել», և պետության առկայության դեպքում՝ պետություն զորացնել:

Պատմական այս ճշմարտությունն անհերքելի փաստ է և թող քո խոսքերը լինեն քեզ դատավոր»:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Քրիստոսն ի՛նքն էլ կանգնեց մարդկային դատարանի առաջ

Քրիստոսն ի՛նքն էլ կանգնեց մարդկային դատարանի առաջ Fri, 07 Aug 2026 13:15:43 +0400 Երբ հոգևոր …