Google-ի ակտիվների վրա կալանք է դրվել
Fri, 27 Nov 2026 19:00:38 +0400

Ֆրանսիական դատական իշխանությունները որոշում են կայացրել ապահովման միջոց կիրառել Google-ի հանդեպ եւ արգելանք են դրել Ֆրանսիայի տարածքում ընկերության ունեցած՝ 1,9 միլիարդ եվրոյի ակտիվների հանդեպ։ Պատճառը՝ ռուսական «Գուգլ» ՍՊԸ ներկայացրած հայցն է եղել Google Ireland Limited-ի դեմ։ Այս մասին հայտարարել է փաստաբան Վիլյամ Ժյուլյեն։ Խոսքը բանկային ակտիվների ուղղակի արգելափակման մասին չէ, որոնք գտնվում են ընկերության հսկողության ներքո։ Կալանքը դրվել է Google France-ի այն պարտավորությունների հանդեպ, որոնք պետք է վերջինս իրականացնի իռլանդական ստորաբաժանման հանդեպ, որտեղ ֆրանսիական կողմը հանդես է գալիս որպես երրորդ կողմ։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր