Թրամփի ուղերձը Պուտինին
Fri, 27 Nov 2026 19:05:18 +0400

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նոյեմբերի 26-ին հայտարարել է, որ Չինաստանում Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ նրան հորդորել է նվազեցնել ռազմական ագրեսիան Եվրոպայում։ Նրա խոսքով՝ դա կարող է ճանապարհ բացել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև արագ համաձայնության համար։
Թրամփը հայտնել է, որ Պուտինի հետ զրույցների մասին տեղեկացրել է Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեին։ Նրանց՝ Ֆլորիդայում կայացած հանդիպումից հետո տարածված համատեղ հայտարարությունում ընդգծվել է, որ Ռուսաստանը պետք է խուսափի պատերազմն ընդլայնող գործողություններից։
Քննարկվել են նաև Իրանի պատերազմը, պաշտպանական ծախսերն ու դաշինքի ներսում ներդրումները։ Միաժամանակ Թրամփը չի բացառել Պուտինի մասնակցությունը Ֆլորիդայում նախատեսված «Մեծ քսանյակի» գագաթնաժողովին։ Կրեմլի փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահի մասնակցության վերաբերյալ որոշում դեռ չկա։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր