Հաքերային հարձակում է իրականացվել Աշխատանքի նախարարության տվյալների բազայի վրա
Sun, 29 Nov 2026 21:30:54 +0400

Ցանցահենային հարձակում է իրականացվել Մեծ Բրիտանիայի Աշխատանքի եւ թոշակների նախարարության տվյալների բազայի վրա։ Այս մասին հայտնում է The Guardian պարբերականը։ Համաձայն հաղորդման, կիբերհարձակման հետեւանքով՝ մի քանի օրով խափանվել են նախարարության բոլոր թվային համակարգերը, ծառայություններն ու հարթակները։ Կիբերանվտանգության ազգային կենտրոնի եւ Կառավարության՝ Կիբերանվտանգության հարցերով զբաղվող մարմնի հետ համատեղ՝ պարզվում են կիբերհարձակման հետեւանքով պատճառված վնասները, հարձակման հետեւանքով հնարավոր տվյալների կորստի չափը եւ այլն։ Հարձակման բացահայտման պահից՝ գործարկվել են նմանատիպ դեպքերի համար նախատեսված մեխանիզմները։ Հարձակումը տեղի է ունեցել նոյեմբերի քսանվեցին։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր