Հինգշաբթի , 25 Ապրիլի 2024

Մանկավարժի անկյուն

Այսօր Ուսուցչի օրն է

Այսօր Ուսուցչի օրն է։ Ընդհատում եմ տողերիս շարվածքը վերջին օրերին բռնատեղահանված արցախցիներիս մասին, ցանկանում մի երկու խոսք գրել օրվա առիթով։ Ինչերի՜ միջով անցավ Արցախի Ուսուցիչը, երբ իննամսյա աղետներին բախվելով` սեպտեմբերի սկզբին մտավ դասարաններ` կրթության գործը շարունակելու` ամաչելով անգամ, որ իր առջև նստած աշակերտները սոված են, գուցե և` կիսասոված։ Ամենադժվար հարցը, …

Կարդալ »

Պատին սեղմելով չեն ՈՒՍՈՒՑԻՉ պահում

Խոսքս Հայաստանի ուսուցչության մասին է։ ՀՀ ԿԳՄՍ նախարարի խոսքով` օգոստոսի 20-ից միջին մասնագիտական կրթություն ունեցող 1300 ուսուցիչներ այլևս չեն աշխատի դպրոցում։ Հետաքրքիր է, թե միջին մասնագիտական կրթությամբ այդ ուսուցիչներին ինչպե՞ս են դպրոցներում «հանդուրժել» տասնյակ տարիներ, ու հիմա նրանք «ավելորդ» են դարձել, «ոչ պիտանի» մանկավարժական աշխատանքում։ Վերջին տարիներին դպրոցներում ուսուցիչների սակավությունը …

Կարդալ »

Քարացած 18 հայացք, որ բախվեցին միմյանց ու ձայն չհանեցին

Արցախի հարաբերական անդորրը վերջերս խախտվում է մեզ անակնկալի բերող սարսափելի թնդյուններով։ Մեզանից անկախ` ցնցվում ենք, մտածում` երևի ականի պայթյուն է, բայց կողքից մեզ հիշեցնում են, որ թշնամին մեզանից ոչ հեռու զորավարժություններ է անցկացնում։ Կարծես մի պահ թեթևացած շունչ ենք քաշում, բայց նորից անհանգստությունից լրջանում` ու՞մ դեմ է պատրաստվում մեր «հարևանը» …

Կարդալ »