Ակնա-Ասկերան ճանապարհի վրա ադրբեջանական «մարդասիրական» շոուն շարունակվում է…

Դուք «դեմք» եք կովկասյան թաթարնե՛ր…
«Աղդամյան հումանիզմը» վկա…
Ակնա-Ասկերան ճանապարհի վրա ադրբեջանական «մարդասիրական» շոուն շարունակվում է:
Կարմիր մահիկի ընկերության գլխավոր քարտուղար Ջեյհուն Միրզոևն ասում է՝
«Չորրորդ օրն է՝ սպասում ենք:
Որոշակի խնդիրների պատճառով չկարողացանք բերված 40 տոննա ալյուրը փոխանցել Ղարաբաղի տնտեսական գոտու հայազգի բնակիչներին։
Մենք այստեղ կսպասենք այնքան ժամանակ, որքան կպահանջվի:
Մեր նպատակն ու առաքելությունը պարզ է:
Մենք չենք լքի այս տարածքը, քանի դեռ երկու բեռնատարով մեր բերած 40 տոննա ալյուրը չենք հանձնել Ղարաբաղի հայերին։
Մինչ այսօր բանակցություններ են վարվում, սակայն՝ ապարդյուն»
Արդեն ակամա ծիծաղում եմ…
Ակամա՝ լուրջ արձագանքել չի ստացվում…
Ա՛յ «ընկեր» քարտուղար, դու Ռեմբոն ես թե՞ Մայր Թերեզան:
Ձեզանից ի՞նչ օգնություն, ի՞նչ մարդասիրություն…
նախ՝ ձեզ ով է խնդրել 4 օր սպասել, ինչի՞ն եք սպասում կամ առհասարակ ինչ-որ մեկը ձեզանից բան է խնդրե՞լ…
Ասում ես՝ «որոշակի խնդիրների պատճառով չկարողացանք բերված 40 տոննա ալյուրը փոխանցել Ղարաբաղի հայազգի բնակիչներին»:
Նախ դա որոշակի խնդիր չէ, դա լավ էլ լուրջ խնդիր է, ու դա ձեր՝ «անֆայմ» կամ «նագլի» լինելու պատճառով է…
Որպեսզի քո ասած որոշակի խնդիրները չառաջանային, չպե՞տք է նախ ճշգրտումներ անեիք, համաձայնություն ստանայիք, նոր Բաքվից հասնեիք Աղդամ:
Թե՞ մտածում եք՝ «չկա հարցնելու»…
Չլինի՞ մտածում էիք արցախահայերը գրկաբաց ու սրտաբաց ձեզ են սպասում ալյուրով հանդերձ…
Դուք ի՞նչ էիք ակնկալում…
Որ արցախահային կարո՞ղ եք զոռով ինչ-որ բան տալ, կամ նրանց կարծիքն ու կամքը առանց հաշվի առնելու փորձեք մտնել նրանց տու՞ն…
Եկեք ձեր բառով ասեմ, որ հասկանալի լինի.
«ղալլաթ» կանեք, թե կմտնեք Արցախ…
Կամ՝ այդ ի՞նչ մի օգնություն է բերվել, որ այդ ուղեկցողների ընդհանուր քաշն ու քանակը ավելի շատ է քան հենց բեռը…
Որտե՞ղ եք տեսել 2 բեռնատարին ուղեկցեն 40-ից ավել մարդ…
Ի դեպ, շարքերում էլ մարդիկ, որոնք Շուշիի մատույցներում ժամանակին պատվերով «էկոակտիվիստներ» էին…
Այդ ի՞նչ «նվիրյալներ են», որոնք մի օր էկոակտիվիստ են, մյուսը օրը՝ Կարմիր Մահիկի անդամ, վաղն էլ ինչ իմանաս, թե շտապօգնության վարորդ կամ գինեկոլոգ չեն դառնա…
Անխոս՝ բազմակողմանի զարգացած, իսկ ավելի շուտ՝ օգտագործվող երիտասարդներ ունեք…
Այնպես որ, ընկեր Միրզոև, այդ խնդիրը հենց դու՛ք եք առաջացրել:
Առաջինը՝ ձեր իսկ գլխին:
Իսկ մեր գլխին՝ դուք ձեր ապրանքով հանդերձ պարզապես ավելորդ գլխացավանք եք…
Հասկանում ենք, որ ձեր աստեղային ժամն է, ինքնահաստատվում եք, առաջին անգամ առաջին պլան եք դուրս եկել, հրաման եք կատարում, Ալիևին եք հաճոյանում:
Բայց հո այդպես չէ…
Առանց արցախահայերի ցանկությունը հաշվի առնելու, առանց նրանց խնդրանքի ու առանց նրանց թույլտվությունը ստանալու՝ մարդասիրության քողի տակ, ինքնագլուխ, ձեր «արև» բարեգործ եք դարձել, ապրանք եք բերել հասցրել սահման, հիմա էլ նվնվում, տվայտվում ու ցայտնոտի մեջ եք, թե բա խնդիրներ են առաջացել, հայերն էլ անշնորհակալ են, ապրանքը չեն ընդունում։
Չգիտե՞ք, որ արցախահայերը միամիտ չեն, որ ձեր խայծը կուլ տվողը չեն…
Դուք գենետիկ հայատյաց եք, մեր ու մանուկով՝ հայաֆոբ:
Անասելի անտագոնիզմն ու թշնամանքն էլ վրադիր:
Հնար ունենաք՝ առանց աչքը թարթելու, մեծ բավականությամբ կմորթեք բոլորիս:
Հիմա ինչի՞ մասին է խոսքը…
Ի՞նչ լավություն, ու՞մ լավություն…
Արցախահայերը ձեզանից անգամ մի բարի խոսք չեն ակնկալում լսել, ուր մնաց ալյուր ստանան ու դրանով՝ թե՛ «տժվժիկի» պես կրակն ընկնեն և թե՛ բառից բուն իմաստով գերի ընկնեն…
Այ ուրիշ բան, որ բերանիցդ թռցնում կամ ուղիղ տեքստով անկեղծ ասում ես «հումանիզմիդ» իրական պատճառը.
որ՝ «Մեր նպատակը պարզ է: Մենք այստեղ կսպասենք այնքան ժամանակ, որքան կպահանջվի:
մենք չենք լքի այս տարածքը, քանի դեռ երկու բեռնատարով մեր բերած 40 տոննա ալյուրը չենք հանձնել Ղարաբաղի հայերին»:
Այ դա ուրիշ բան…
Այ դա՝ վրանի առաջ ծուռ նստել, դուզը խոսելն է…
Ձեր նպատակը մեզ էլ է պարզ:
Ձեր միսիայի նպատակը բոլորս գիտենք…
Գիտենք, որ ի՞նչ ալյուր (այն էլ հազիվ երկու-երեք օրվա համար, մանավանդ՝ Աստված գիտի, թե այն անվտանգ է թե վտանգավոր), ի՞նչ մարդասիրություն, ի՞նչ բարոյականություն…
Այն էլ, որ զոռով ու զոռբայությամբ բերել հրամցնելը՝ մեղմ ասած արժանահավատ չէ…
Սցենարը գրողներն ու կինոն նկարողները լավ «վիզ չեն դրել»…
Դուք էլ որպես դերասան՝ ձեզ չեք արդարացնում…
Էմոցիան կա, էքսպրեսիան հետը, բայց այդուհանդերձ՝ անտաղանդ եք…
«Ուստա՛» Միրզոև, գիտենք՝ գերնպատակը, ամեն գնով այդ բեռնատարների մուտքն է Արցախ, այնպես ինչպես ձին մտավ Տրոյա:
Ձեր նպատակը՝ այդ ճանապարհով անցնելն է, թեկուզ գոնե մեկ անգամ…
Եթե մի անգամ անցավ, կանցնի ևս մեկ անգամ և այդպես շարունակ…
Իսկ հաջորդները կլինեն, ոչ թե ալյուր, այլ չասեմ թե ինչեր ու ովքեր…
Եթե այդ ճանապարհը շահագործվեց, թեկուզ մեկ անգամ՝ ապա Լաչինի միջանցքն այլևս չի բացվի:
Նրա վրա վերջնականապես խաչ կքաշվի:
Առանց այն էլ, նախագահի օգնական՝ «ուստա» Հաջիևն էլ իր հերթին մեկ այլ շատ վտանգավոր նարատիվ է առաջ քաշում…
Թե բա՝ «իրավական տեսակետից Ղարաբաղի շրջանում ծնված հայերն Ադրբեջանի քաղաքացիներ են.
Սակայն Հայաստանի կողմից Ղարաբաղի շրջանի օկուպացիայի ժամանակ Երևանը վարել է անեքսիայի քաղաքականություն և անօրինական անձնագրեր է տրամադրել շրջանի գրեթե բոլոր հայ բնակիչներին»։
Չլինի՞ մտածում եք, թե դուք այդ բեռը բերում եք կոնկրետ «ձեր քաղաքացիներին»՝ հաշվի չառնելով, որ իրականությունն այլ է.
նրանք այլ ազգի ներկայացուցիչներ են ու հանդիսանում են ՀՀ քաղաքացիներ:
Միգուցե նաև դա է ձեր զոռբայության «կանաչ քարտը» ու միակ ալիբին…
Ինչևէ, «վիզ դրած» սպասե՛ք:
Կարևորը՝ պլաշ-պալատկաները կան, զուգարանի թուղթ՝ ևս, հոսանքն էլ միացրել են…
40 հոգի մարդ եք.
Գնդակ գցեք, ֆուտբոլ խաղացեք, ծառ տնկեք՝ ջրեք…
Մի օգտակար բանով զբաղվեց:
Սիրելի՛ հայրենակից,
կարճ ու կոնկրետ.
թշնամու նպատակը՝ նախ Արցախի, այնուհետև Հայաստանի վերացումն է:
Երեկվա սահմանային իրադարձություններն էլ նախերգանքն է…
Այս օրերեին Ադրբեջանի նախագահը հենց այնպես չի ընդունել Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերին և քննարկել երկկողմ համագործակցությունը։
Յաշար Գյուլերն էլ հենց այնպես չի վստահեցրել, որ Թուրքիան շարունակում է աջակցել Ադրբեջանին «արդարացի» պայքարում։
Էլ չասեմ, որ հենց այնպես չէ, որ այս օրերին Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն ու արտգործնախարար Լավրովը հանդիպում են Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ։
Մեր մասով ինչ-որ բան համաձայնեցվում է, ինչ-որ բան նախապատրաստվում է…
Մի բան հաստատ է.
եթե պատերազմ, այն էլ պարտադրված՝ ուրեմն նախահարձակը մենք պետք է լինենք…
Ամեն դեպքում, ամեն սցենարի պատրաստ պետք է լինենք…
Աստված մեզ օգնական…

 

Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

Իշխանությունները ռիսկի չեն դիմի. աթոռը՝ ամեն ինչից առավել

Ինչպես հայտնի է, վերջին շրջանում բավական ակտիվացել են խոսակցություններն այն մասին, որ իշխանությունները պատրաստվում են …