Վեց օր է` ինձ նման հարյուրավորներ մնացել են առանց հացի

Մարտակերտում հրատապ է դառնում հացի խնդրի լուծումը։

Երբ քաղաքի երեք փուռերը աշխատում էին, («Մանգասարյան», «Օհանյան», «Բաղմանյան»), յուրաքանչյուր ընտանիքի շատ թե քիչ կտրոններով հաց էր հասնում։ Գոնե այն ժամանակ գոհ էինք և շնորհակալ հացի արտադրամասերի տնօրեններին, նրանց բոլոր աշխատողներին։
Միայն մեկ փուռի գործունեությունը` անկախ նրանից, թե ո՛ր մեկն է աշխատում, չի կարող ապահովել բոլոր բնակիչների հացի խնդիրը։
Մինչև 2000 մարդու հասնող հերթերում հնարավոր չէ առավոտ ծեգից մինչև գիշեր կանգնել հացի համար, բայց նաև ողջունելի է, որ մեկ փուռը հնարավորություն է ստեղծել` այդքան մարդկանց ապահովել հացով։
Շնորհակալությունս գործող «Մանգասարյան ՍՊԸ»֊ի տնօրենությանը, բոլոր աշխատողներին, ովքեր այս օրերին ապահովում են բնակչության հացի խնդիրը։
Բայց ուզում եմ հարցնել մեր պատասխանատուներին` ի՞նչ անի քաղաքի բնակչության մի ստվար մասը, ովքեր չեն կարողանում հաց գնել։
Վեց օր է` ինձ նման հարյուրավորներ մնացել են առանց հացի։ Մենք չենք կարող գիշեր֊ցերեկ հացի հերթերում կանգնել` մեր աշխատանքը թողած։
Անհրաժեշտ է` ալյուր հայթայթել մյուս երկու փուռերի համար կամ գործող փուռից մատակարարել խանութներին, այլապես տպավորություն է, թե հանդիսատես է պետք, որ դիտի, թե ամբոխի վերածված ժողովուրդը քայքայված նյարդերով ինչերի է ընդունակ։
Հուսամ` պայմաններ կստեղծվեն, որ մեր կտրոններով յուրաքանչյուր ընտանիքի հասանելի լինի հացը գոնե նվազագույն չափով։
Նատաշա Պողոսյան
Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

Մի սրանց նողկալի դեմքերին նայեք, ողջ քստմնելի ներքինը դրոշմված է արտաքինի վրա

44-օրյաում զոհված Տղերքի Ծնողները Եռաբլուր պանթեոնում են գիշերել, որպեսզի թույլ չտան ճիվաղի ու իր եղկելի …