Արեն Մկրտչյանը գործի է անցել


Մամուլում բավական ուշագրավ մանրամանսեր են հայտնվել այն մասին, թե Ալավերդիում իշխանության զավթումից հետո իշխանություններն ինչպիսի ամենաթողություն են ստեղծել՝ կատարելով տխրահռչակ «մոնտաժիստ» Արեն Մկրտչյանի քաղաքական պատվերը: Մասնավորապես՝ նախկիններին լքած ու ներկաներին հարած նախկին ՀՀԿ-ական Դավիթ Ղումաշյանն անում է այն, ինչ սիրտն ուզում է՝ կադրային ջարդ իրականացնելով ու համայնքը ՔՊ-ականներով լցնելով: Ընդ որում՝այդ ամենն արվում է օրենքի տառին ու ոգուն հակառակ, ինչը, սակայն, չի խանգարում Ալավերդին ՔՊ-ացնել ջանացող Ղումաշյանին անկաշկանդ զգալ ու արդարացնել Մկրտչյանի հույսերը:
Սա սպասելի ու միաժամանակ բացատրելի պատկեր է. Ալավերդի համայնքի կուրացիան ՔՊ-ում դրված է Արեն Մկրտչյանի վրա, որը, ինչպես հայտնի է, ժամանակին ինքն էր ցանկանում տիրանալ այստեղ բարձր պաշտոնի, ինչը, սակայն չստացվեց: Բայց հետո պարզվեց, որ դա առանձնապես խնդիր չէ ՔՊ-ի համար, ու Արենին հնարավորություն ընձեռնվեց՝ գործելու տակից՝ երրորդ անձանց միջոցով՝ այդպիսով խուսափելով նաև ուղիղ պատասխանատվությունից:
Սա խոսում է այն մասին, որ ժամամակի հետ մեկտեղ Արեն Մկրտչյանն է՛լ ավելի է այլասերվել, ինչին նպաստել է ոչ միայն վերևից նրա առաջ վառված կանաչ լույսը, այլև ալավերդցիների ներկայիս կարգավիճակը. նրանց հետ ոչ ոք հաշվի չի նստում, ժողովրդին ոչ ոք բանի տեղ չի դնում, քանի որ իշխանությունները մտածում են, թե հայաստանյան քաղաքական կյանքը Երևանով է սահամանփակվում, իսկ ա՛յ շրջաններում ինչ ուզեն՝ կանեն՝ ՔՊ-ի ազդեցությունը հզորացնելով:
Իշխանությունները հասկանում են, որ կոնկրետ Երևանում իրենց վարկանիշը պատմական մինիմումի է հասել, ուստի միակ հույսը մարզաբնակներն են մնացել՝ շրջանների բնակիչները, հետևաբար՝ հարկ են համարում գոնե շրջաններում սեփական իշխանությունն ամրապնդել, որ երբ հանկարծ կարիք լինի՝ նոր ընտրություներ անցկացնելու, կարողանան ուզած տոկոսը խփել այնպես, որ շատ աղմուկ չլինի:
Այս իմաստով ՔՊ-ին հարող, ՀՀԿ-ի թրի տակով անցած համայնքապետը կարող է անգնահատելի խորհուրդներով հարստացնել իշխանությունների զինանոցը. նրա վրա հենց այնպես խաղադրույք չի կատարել Արեն Մկրտչյանը՝ գնահատելով կարևոր ընդունակությունները:
Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

Այսքանից հետո ինչպե՞ս պետք է որակել այս իշխանությունների պահվածքը, հայրենասիրակա՞ն…

Մեկնաբանելով Տավուշի 4 գյուղերի հանձման հետ կապված ՔՊ-ական իշխանության ունեցած պլանները՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը …