Երեքշաբթի , 3 Դեկտեմբերի 2024

Վարդան Օսկանյանը «ձենռոց է նետում» ՔՊ-ին ու Ադրբեջանին

Վարդան Օսկանյանը տեղեկացրել է, որ Արցախի հարցով հանձնախումբ է ձևավորվել, որի ախատանքների համակարգմամբ կզբաղվի հենց ինքը: Այն ծառայելու է Արցախի ժողովրդի հավաքական հայրենադարձության և հիմնարար այլ իրավունքների պաշտպանության նպատակին՝ Արցախի հիմնական քաղաքական ուժերի հետ համագործակցությամբ: Օսկանյանը հայտարարել է, որ հանձնախմբի գլխավոր խնդիրը լինելու է միջազգային երաշխիքներով Արցախի ժողովրդի հավաքական հայրենադարձության և իր հայրենիքում ապահով, անվտանգ ու արժանապատիվ ապրելու իրավունքի պաշտպանությունը և հետապնդումը: «Այս հարցի հետապնդումը և իրականացումը կնպաստի իրական խաղաղության հաստատմանը մեր ժողովուրդների միջ»,-համուզմունք է հայտնել Օսկանյանը՝ նշելով՝ տարածաշրջանում տևական խաղաղության հաստատումն անհնար է, երբ հայ ժողովրդի մի հատվածը բռնի տեղահանված է իր բնօրրանից, իսկ Հայաստանին պարտադրվում է ստորադաս «խաղաղություն»՝ նոր կորուստների սպառնալիքով։
Ինչպես հայտնի է, իշխանությունների՝ Արցախի ուղղությամբ վարվող քաղաքականությունն այսօր, ըստ էության, ամբողջությամբ համաձայնեցված է ադրբեջանցիների հետ. Անկարա-Բաքու առանցքն է այստեղ «առաջին ջութակը»: Ընդդիմությունն այս ողջ ընթացքում փորձել է հակակշիռ գտնել ու թույլ չտալ հայկական շահերի կոպիտ ոտնահարում, ինչը, սակայն, նրա մոտ չի ստացվել: Օսկանյանի հանձնախմբի ստեղծումը թերևս պետք է առավելապես դիտարկել հենց այս տեսանկյունից, որ գալիս է՝ նոր խոսք ասելու, իսկ ավելի ճիշտ՝ ասելու և անել այն, ինչ որ չեն ասում ու չեն անում ՔՊ-ական իշխանությունները՝ Բաքվից վախենալով:
Ամենակարևորը թերևս այստեղ այն է, որ հանձնախմբի գործունեությունը փորձ է արվելու բեղուն դարձնել Արցախի քաղաքական ուժերի, ասել է թե՝ արցախցիների անմիջական մասնակցությամբ, ինչը հավելյալ սուբյեկտայնություն է հաղորդելու Արցախի իշխանություններին՝ դրանից բխող դրական հետևանքներով:
Ինչպե՞ս կարձագանքեն իշխանությունները հանձնամբի գործունեությանը, եթե այն, ըստ էության, հակառակ նպատակն է իր առջև դրել, քան այն, ինչի մասին երազում են ՔՊ-ականները:
Մեծ է հավանականությունը, որ իշխանությունները կփորձեն հանձնախմբի աշխատանքները տորպեդահարել, հակազդել: Ճիշտ է՝ գուցե այդ հակազդեցությունը չկրի վուլգար, խիստ ակնհայտ բնույթ՝ հանրության մեջ հակաիշխանական տրամադրություններ չգրգռելու, բայց «տակից» ՔՊ-ականներն ամեն ինչ անելու են՝ հանձնախմբի աշխատանքները խոչընդոտելու, դրված նպատակներն անիրագործելի դարձնելու, այն բուտաֆորիայի վերածելու:
Հանձնախմի աշխատանքները կարող էին լինել չափազանց բեղուն, եթե դրան օժանդակեին ՀՀ իշխանությունները կամ գոնե չխանգարեին, բայց քանի որ դրա գոյությունը վտանգելու է թուրք-ադրբեջանական շահերը, ապա հույժ մեծ է հավանականությունը, որ իշխանություններն անելու են ամեն բան՝ արդյունավետությունն էապես կրճատելու: Իսկ թե հատկապես ինչպես են դա անելու, կերևա առաջիկայում:
 
Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

«Սուպեր Մամայի» դարն ավարտվել է

Մինչ Հայկ Մարությանը փորձում է սեփական տաղանդը կապիտալիզացնել քաղաքական դաշտում՝ ժողովրդի դատին ներկայացնելով հերթական ներկայացումը, …