Երկուշաբթի , 2 Դեկտեմբերի 2024

Առաջին ծաղիկները

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը լրագրողների հետ ճեպազրույցում հայ հանրությանը «աչքալուսանք» է տվել՝ հայտնելով, որ արդեն մոտ 10 քաղաքացի վճարել է 15 մլն դրամ ու չի անցնի պարտադիր զինվորական ծառայություն: ՔՊ-ականը կարծիք է հայտնել, որ իր հեղինակած օրենքի ընձեռած բարիքներից մեկ տարվա ընթացքում կարող է օգտվել 500-600 հազար քաղաքացի:

Հայ հանրության շրջանում որպես «Շիշ բռնող» հայտնի ՔՊ-ականի հայտնած տվյալներն իրականում պետք է ահազանգ դառնան՝ ողջ հայ ժողովրդին.մեկ-երկու և Հայաստանում փողի դիմաց բանակից ազատվելը կարող է դառնալ այնպիսի մոդա կամ պրեստիժի հարց, որ առանց այն էլ փոքրաթիվ ԶՈւ-ն կարող է կրել ահռելի կորուստներ, և սպասվող պատերազմին ընդառաջ հանկարծ կարող է պարզվել, որ բանակում ուղղակի մարդ չկա, որ զենք վերցնի ու թուրքի առաջն առնի:
Այս իմաստով հարց է առաջանում՝ ո՞ւմ են պետք այն միլիոնավոր դոլարները, որոնք նման եղանակով մուտք են գործելու պետական բյուջե, եթե բանակում կռվող չլինի: Նույնիսկ, եթե նման ճանապարհով գոյացող փողերն ամբողջությամբ օգտագործվեն՝ զենք գնելու նպատակով, մեկ է՝ դա բանակը չի հզորացնելու, քանի որ ցանկացած զենք պետք է նախ գործածել, իսկ գործածելու համար զինվոր է պետք՝ մարտադաշտում՝ պատրաստ՝ սեփական հայրենիքի համար զոհվելու:
Ինչպես նշում են բազմաթիվ ռազմական փորձագետներ, այս օրենքի կիրառումն ուղիղ ճանապահ է՝ դեպի բանակի չգոյություն, ինչն, ի դեպ, լիովին տեղավորվում է խաղաղության այն օրակարգի ծիրից ներս, որի ջատագովմամբ ողջ ՔՊ-ն է այսօր զբաղվում՝ պատրաստ լինելով ոչ միայն լուծարել գործող Սահմանադրությունը, այլև երկրի զինված ուժերը, եթե թուրքերը որպես խաղաղության նախապայման առաջարկեն Հայաստանի ամորձատումը:
Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

«Կարգին Հայկոյին» չի հաջողվում ազատվել Նիկոլ Փաշինյանի ստվերից

 Բեմ վերադարձած ու այն իր քաղաքական կարիերայի առջընթացին ծառայեցնել փորձող Հայկ Մարությանը հարցազրույց է տվել …