Երեքշաբթի , 3 Դեկտեմբերի 2024

«Վանոյի Արտակի»՝ Արտակ Գալստյանի որդին Վրաստանից հանձնվել է Հայաստանին․ ավելի քան 1 մլդ դրամի թմրամիջոցների վաճառք

2024 թվականի փետրվարի 28-ին ՀՀ գլխավոր դատախազությունը պաշտոնապես հայտնել էր, որ Վրաստանի իրավասու մարմինը բավարարել է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության միջնորդությունը և հետախուզվող անձ Հ.Գ.-ին հանձնել է Հայաստանի իրավասու մարմիններին:
Ըստ գլխավոր դատախազության Հ.Գ.-ն մեղադրվում է այլ անձանց հետ համատեղ, 2019 թվականից «Telegram» հեռահաղորդակցման հավելվածում ստեղծված և կառավարվող առցանց խանութ-հարթակների միջոցով առանձնապես խոշոր չափերով «կոկաին», «մեթամֆետամին», «ԼՍԴ», «մարիխուանա» և «ՄԴՄԱ» տեսակի թմրամիջոցների իրացման, հանցավոր գործունեության հետևանքով ստացված առանձնապես խոշոր չափերով՝ 1 մլրդ 155 մլն 518 հազար դրամի ֆինանսական միջոցների օրինականացման մեջ:
ՀՀ գլխավոր դատախազության հանձնարարությամբ՝ Ներքին գործերի նախարարության ոստիկանության աշխատակիցների կողմից ապահովվել է Հ.Գ.-ի տեղափոխումը Երևան:
Նկատենք, որ ՀՀ գլխավոր դատախազությունը պաշտոնապես չէր հայտնել, թե ով է իրականում Հ.Գ-ն։
Երևանի ավագանու «Հանրային ձայն» խմբակցության անդամ «Վանոյի Արտակ» անունով հայտնի Արտակ Գալստյանի որդին է՝ Հայկ Գալստյանը, որին ըստ դատախաղության պաշտոնական հաղորդագրության մեղադրանք է առաջադրվել այլ անձանց հետ համատեղ, 2019 թվականից «Telegram» հեռահաղորդակցման հավելվածում ստեղծված և կառավարվող առցանց խանութ-հարթակների միջոցով առանձնապես խոշոր չափերով «կոկաին», «մեթամֆետամին», «ԼՍԴ», «մարիխուանա» և «ՄԴՄԱ» տեսակի թմրամիջոցների իրացման, հանցավոր գործունեության հետևանքով ստացված առանձնապես խոշոր չափերով՝ 1 մլրդ 155 մլն 518 հազար դրամի ֆինանսական միջոցների օրինականացման համար:
Քնար Մանուկյան

Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

Ի՞նչն է իրականում ամերիկացի պաշտոնյային բերել Հայաստան

 Նախօրեին տեղեկություն էր տարածվել այն մասին, որ Պետդեպարտամենտի հակակոռուպցիոն համակարգող Ռիչարդ Նեֆյուն մտադիր է հունվարի …