Երեքշաբթի , 3 Փետրվարի 2026

«ՀՐԱՊԱՐԱԿ». ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ ԽԱՓԱՆՄԱՆ ՄԻՋՈՑԸ ՓՈԽԵԼ ԵՆ 


Հայաստանի նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի խափանման միջոցը 2025-ի տարեվերջին փոխվել է։ Տեղեկացանք, որ նրա նկատմամբ կիրառված խափանման միջոցները` վարչական հսկողությունը եւ բացակայելու արգելքը, դատարանը` դատավոր Արամ Գրիգորյանի նախագահությամբ, փոխարինել է 20 միլիոն դրամ գրավով։
Աբրահամյանի պաշտպան Էմին Խաչատրյանն ասաց, թե փակ նիստ է եղել, չի կարող ասել` որքան գրավ է կիրառվել, եւ ինչու է փոխվել խափանման միջոցը։ Նախօրեին Աբրահամյանին տեսել են Ֆրանկֆուրտից Երեւան վերադառնալիս:Նշենք, որ նախկին բարձրաստիճան պաշտոնյան մեղադրվում է փողերի լվացման, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու եւ ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու հոդվածներով:
Գործը հարուցվել է դեռ 2018-ին, դատարան է մտել միայն 7 տարի անց: Փաստացի, Աբրահամյանը մեղադրյալի աթոռին է արդեն 7 տարի: Պետությունը նաեւ Հակակոռուպցիոն քաղաքացիական դատարան հայց է ներկայացրել` Աբրահամյանից եւ նրա հետ փոխկապակցված անձանցից պահանջում է հօգուտ Հայաստանի բռնագանձել ենթադրյալ ապօրինի ծագման գույք։
Պատասխանողների թվում են անգամ նախկին վարչապետի վարորդը, թիկնապահը, որոնց անունով ձեւակերպված գույքը դատախազությունը համարում է, որ պատկանում է նախկին վարչապետին, ուստի պահանջում է պետությանը վերադարձնել 59 անշարժ գույք, որից 15-ը՝ Երեւանում: Բացի այդ, պահանջում են 20 ավտոմեքենա, 20 ընկերությունում մասնակցություններ եւ բաժնետոմսեր, ինչպես նաեւ՝ 55 միլիոն դոլար։ Գործը քննվում է 2023 թվականից: 
Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

Փաշինյանի իշխանությունը Արցախից մսխված գումարների քրգործը հովանավորում է. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ անցած տարի՝ հոկտեմբերի 19-ին, «Վելես» կազմակերպության կողմից …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով