Երեքշաբթի , 10 Նոյեմբերի 2026

Վերջապես հասկացեք՝ կալանքը պատիժ չէ, դա զուտ ծայրահեղ խափանման միջոց է

Վերջապես հասկացեք՝ կալանքը պատիժ չէ, դա զուտ ծայրահեղ խափանման միջոց է

Tue, 10 Nov 2026 12:26:48 +0400


Տևական ժամանակ է, ինչ ուղիղ խոսում ենք այն մասին, որ կալանքը Հայաստանում վերածվել է ոչ միայն քաղաքական ռեպրեսիվ գործիքի, այլև հենց չարիքի։ Արսեն Գևորգյանը, պաշտպանված լինելով անմեղության ու ազատության կանխավարկածով, որոնք կոպտորեն խախտվել էին իրավասու պաշտոնյաների կողմից` եղել է բացառապես պետության պատասխանատվության ներքո և այդ պայմաններում տեսնում ենք սարսափելի փաստը։

Վերջապես հասկացեք՝ կալանքը պատիժ չէ, դա զուտ ծայրահեղ խափանման միջոց է, իսկ դուք բազմաթիվ մարդկանց տանում եք անհիմն կալանքի, քանի որ չեք պատկերացնում Հայաստանն առանց քաղբանտարկյալների ու գերբնակեցված կալանավայրերի։ Դուք կալանավորված անձանց նվազագույն բժշկական օգնության երաշխիքներ չունեք, բայց անպայման տանում եք կալանավայր, որ ի՞նչ լինի։ Դուք տրորում եք անմեղության կանխավարկածը մարդկանց ճակատագրերի գնով։ Սա է ատելության, կալանքի ֆետիշացման ու քաղաքական հետապնդման հերթական ողբերգական օրինակը։
Խորին ցավակցություններս Արսեն Գևորգյանի ընտանիքին

Արամ Վարդևանյան

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Չի բացառվում, որ Կարապետյանի խափանման միջոցը կփոխեն

Չի բացառվում, որ Կարապետյանի խափանման միջոցը կփոխեն Wed, 04 Nov 2026 14:29:13 +0400 ԱԺ «Ուժեղ …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով