Շաբաթ , 15 Օգոստոսի 2026

Ալիևն ասել է՝ հայերը պիտի միշտ վախենան

Ալիևն ասել է՝ հայերը պիտի միշտ վախենան

Fri, 27 Feb 2026 13:23:21 +0400


«Խոջալուի իրադարձությունների և սեփական ժողովրդի դեմ 3 տասնամյակ առաջ իրականացրած ոճրագործությունից հետո Ադրբեջանի նախագահը, օգտվելով առիթից, Հայաստանին մեղադրել է ցեղասպանություն գործելու մեջ»,- հայտարարել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

«Ավելին, Ալիևը նշել է, որ թշնամին՝ նկատի ունի Հայաստանին, պետք է միշտ վախենա, ինչպես դա հիմա է անում, որովհետև այդ վախի հիման վրա է, որ այսօր ադրբեջանցիները խաղաղ ապրում են։

Չգիտեմ, թե էլ ինչպես Ադրբեջանը պետք է հայտնի իր՝ ՀՀ-ի ու հայերի նկատմամբ ունեցած ատելության, թշնամության կամ տհաճ վերաբերմունքի մասին, որպեսզի բոլորի համար պարզ լինի, թե ուր է փաշինյանական իշխանությունը հրում Հայաստանը։
Ադրբեջանն իր ողջ ռեսուրսը մեծացնում և ընդլայնում է՝ հայ ժողովրդին իր բնօրրանից քշելու և ագրեսիան ամբողջացնելու համար»,- ասել է նա:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Հայրն անհետացել է, որդուն տարել են հիվանդանոց․ ինչ վիճակում են արմավիրցի տղամարդիկ

Հայրն անհետացել է, որդուն տարել են հիվանդանոց․ ինչ վիճակում են արմավիրցի տղամարդիկ Sat, 15 Aug …