Շաբաթ , 28 Փետրվարի 2026

Վարդան Ղուկասյանը՝ «Դոգը», վարչապետի թեկնածու

Վարդան Ղուկասյանը՝ «Դոգը», վարչապետի թեկնածու

Sat, 28 Feb 2026 13:37:47 +0400


ԴՕԿ կուսակցության այսօրվա համագումարում որոշվեց, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններում ԴՕԿ դաշինքի վարչապետի թեկնածուն «Դոգ» մականունով հայտնի, այժմ ամերիկյան բանտում գտնվող Վարդան Ղուկասյանն է: Այս մասին փոխանցում է Ազատությունը։

Վերջինս Հենդերսոնի բանտից կուսակիցներին ուղղված ձայնային ուղերձում պնդեց, որ ԴՕԿ-ը գնում է ընտրություններին իր գլխավորությամբ:

«Լոկոմոտիվը ես եմ», – հայտարարեց Ղուկասյանը, հույս հայտնելով, որ առաջիկայում դուրս կգա բանտից:

«Այս բանտում մարդիկ խելագարվում են», – կուսակիցներին փոխանցեց Վարդան Ղուկասյանը՝ պնդելով, թե «շունն անգամ չէր դիմանա այդ պայմաններին»:

Ի դեպ, Վարդան Ղուկասյանը ցանկություն է հայտնել ԱՄՆ -ից տեղափոխվել Ռուսաստանի Դաշնություն:

Ամերիկյան դատարանի որոշման համաձայն՝ Վարդան Ղուկասյանը խախտել է այդ երկրի միգրացիոն կարգը, հետևաբար՝ նա պետք է լքի երկիրը: Ամերիկյան դատարանը միաժամանակ մերժել էր Հայաստանի իշխանությունների՝ Ղուկասյանին արտահանձնելու պահանջը: Հայաստանում նրա դեմ մի շարք հոդվածներով քրեական գործ է հարուցված՝ շորթման, բռնության կոչերի, դատավորի հասցեին սպառնալիքներ հնչեցնելու համար, Ղուկասյանը, սակայն, մեղադրանքները չի ընդունում:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ինչո՞ւ են ձերբակալել ՊԵԿ նախագահի նախկին տեղակալին․ ի՞նչ կապ ունի Վարդան Հարությունյանը․ մանրամասներ

Armlur.am-ին հասած լուրերով՝ Վախթանգ Միրումյանին ձերբակալել են ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանի դեմ հարուցված քրեական …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով