Ինչ հայտարարություն են տարածել Արցախի ԱԺ խմբակցությունները

Ինչ հայտարարություն են տարածել Արցախի ԱԺ խմբակցությունները

Sat, 28 Feb 2026 14:50:13 +0400


Ադրբեջանի կողմից կազմակերպված ջարդերի զոհերի հիշատակի և բռնագաղթված հայ բնակչության իրավունքների պաշտպանության օրվա կապակցությամբ

1988 թվականի փետրվարի 27–29-ին Ադրբեջանի ԽՍՀ Սումգայիթ քաղաքում կազմակերպվեցին և իրականացվեցին հայ բնակչության զանգվածային ջարդեր։

Ազգային պատկանելության հիմքով հայերը ենթարկվեցին էթնոցիդի՝ սպանությունների, բռնությունների, խոշտանգումների և բռնի տեղահանության։ Սումգայիթում տեղի ունեցած հանցագործությունները կրել են կազմակերպված և նպատակային բնույթ։ Դրանք դարձան հայ ժողովրդի նկատմամբ իրականացվող համակարգված քաղաքականության սկիզբը, որը հետագայում արձագանքվեց Կիրովաբադում` 1989թ. և Բաքվում` 1990թ.Ադրբեջանի մյուս հայաշատ բնակավայրերում իրականացված բռնություններով, Մարաղայի` 1992թ.խաղաղ բնակչության կոտորածով և Ադրբեջանի տարածքում հայ բնակչության ամբողջական տեղահանությամբ։

Սումգայիթի հանցագործությունների նկատմամբ պատշաճ իրավական գնահատականի և պատասխանատվության բացակայությունը ձևավորեց անպատժելիության վտանգավոր մթնոլորտ։ Այդ նույն քաղաքականությունն իր նոր դրսևորումը ստացավ Արցախի Հանրապետության դեմ քանիցս սանձազերծված ռազմական ագրեսիաների ընթացքում, որոնք ուղեկցվեցին պատերազմական հանցագործություններով, բնակչության նկատմամբ բռնություններով, համատարած շրջափակմամբ և 2023 թվականին Արցախի հայ բնակչության ամբողջական բռնի տեղահանությամբ։

Արցախի Հանրապետության Ազգային ժողովում ներկայացված քաղաքական ուժերը`

– խստորեն դատապարտում են ազգային պատկանելության հիմքով իրականացված բռնությունները և հայատյացության պետական խրախուսումը,

– արձանագրում են, որ հայերի նկատմամբ իրականացված զանգվածային բռնությունները, իրենց բնույթով և հետևանքներով, համապատասխանում են միջազգային իրավունքի շրջանակներում սահմանված ծանրագույն հանցագործությունների հատկանիշներին,

– վերահաստատում են, որ անպատժելիությունը ծնում է նոր հանցագործություններ և խաթարում տարածաշրջանային անվտանգությունն ու կայունությունը,

– կոչ են անում միջազգային հանրությանը և համապատասխան իրավական ու քաղաքական ինստիտուտներին տալ համարժեք իրավաքաղաքական գնահատական՝ հայ ժողովրդի նկատմամբ իրականացված զանգվածային հանցագործություններին և ապահովել դրանց կազմակերպիչների ու կատարողների պատասխանատվությունը։

Արցախի Հանրապետության Ազգային ժողովում ներկայացված քաղաքական ուժերը հայտարարում են, որ շարունակելու են հետևողական քաղաքական ուղեգիծ վարել ՝ Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության, հայրենի բնակավայրեր անվտանգ և արժանապատիվ վերադարձի և ինքնորոշման իրավունքի լիարժեք իրացման ուղղությամբ։

Սումգայիթի զոհերի հիշատակը մեզ պարտավորեցնում է հետևողական լինել արդարության վերականգնման և նմանատիպ հանցագործությունների կրկնությունը բացառելու հարցերում։

«Ազատ Հայրենիք-ՔՄԴ» խմբակցություն

«Միասնական Հայրենիք» խմբակցություն

«Արդարություն» խմբակցություն

«ՀՅ Դաշնակցություն» խմբակցություն

«Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցություն

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Մենք չենք մտնելու այդ խաղի մեջ․ Անանյան

Մենք չենք մտնելու այդ խաղի մեջ․ Անանյան Fri, 27 Mar 2026 17:30:40 +0400 «Միասնության թևեր»…

9 րոպե ago

Նոր զարգացումներ՝ Ալեն Սիմոնյանի ու քաղաքացու միջև տեղի ունեցած հայհոյանքներով միջադեպից

Նոր զարգացումներ՝ Ալեն Սիմոնյանի ու քաղաքացու միջև տեղի ունեցած հայհոյանքներով միջադեպից Fri, 27 Mar 2026…

16 րոպե ago

ԱԱԾ տնօրենը ՔՊ-ական իշխանության ծրագիրն է իրականացնում

ԱԱԾ տնօրենը ՔՊ-ական իշխանության ծրագիրն է իրականացնում Fri, 27 Mar 2026 17:15:25 +0400 Մարտի 20-ին…

24 րոպե ago

ԱՄՆ-ն ահռելի կորուստներ է կրել Իրանի դեմ պատերազմում

ԱՄՆ-ն ահռելի կորուստներ է կրել Իրանի դեմ պատերազմում Fri, 27 Mar 2026 17:00:36 +0400 ԱՄՆ-ն…

39 րոպե ago

Պուտինը Նիկոլին՝ «а я здесь причём»

Պուտինը Նիկոլին՝ «а я здесь причём» Fri, 27 Mar 2026 16:45:16 +0400 Փաշինյանի խոստովանությունից հետո,…

54 րոպե ago

Գյուղատնտեսությունը՝ որպես ազգային անվտանգության գործոն․ Գագիկ Ծառուկյան

Գյուղատնտեսությունը՝ որպես ազգային անվտանգության գործոն․ Գագիկ Ծառուկյան Fri, 27 Mar 2026 16:36:40 +0400 Գյուղատնտեսությունը՝ որպես…

1 ժամ ago