Մահացել է հայտնի երգիչ Նիլ Սեդական
Sun, 01 Mar 2026 20:30:22 +0400

86 տարեկանում մահացել է հայտնի երգիչ եւ երգերի տեքստերի հեղինակ Նիլ Սեդական։ Երգչի մահվան լուրը հաստատել են նրա ընտանիքի անդամները։ Ռոք-ն-ռոլլի լեգենդ Սեդական ծնվել էր 1939 թվականին Բրուքլինում։ Ուսանել է Ջուլյարդի երաժշտական դպրոցում։ 13 տարեկանում ծանոթացել է ապագա գործընկեր Հովարդ Գրինֆիլդի հետ։ 50-ականներից արդեն շփումներ են ունեցել Քերոլ Քինգի, Նիլ Դայմոնդի, Ջեֆ Բարիի եւ Էլի Գրինվիչի նման մեծ հեղինակներիւ հետ։ Սեդական «Brill Building»-ի երգերի հեղինակներից է եղել։ Հասել է մեծ ճանաչման թե շնորհիվ իր կատարումների, թե այլ կատարողների համար գրած երգերի։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր