Բա ո՞ր շեշտով խոսեմ. լարված իրավիճակ
Wed, 04 Mar 2026 11:53:01 +0400

Ազգային ժողովի այսօրվա նիստում լարված իրավիճակ է ստեղծվել փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանի և ընդդիմադիր պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանի միջև։
Քննարկման ընթացքում, երբ Կյուրեղյանի հարց տալու համար նախատեսված ժամանակը սպառվել էր, նա շարունակել է խոսքը։ Նիստը վարող Ռուբինյանը մի քանի անգամ զգուշացրել է պատգամավորին՝ հորդորելով ավարտել ելույթը։ Սակայն, երբ արձագանք չի եղել, փոխխոսնակը բարձր տոնով դիմել է նրան՝ նշելով, թե արդյոք չի նկատում, որ ազդանշան է տրվում և պետք է դադարեցնել խոսքը։
Կյուրեղյանը տեղից պատասխանել է, ինչից հետո Ռուբինյանը կրկին արձագանքել է՝ ընդգծելով, որ եթե պատգամավորը չգերազանցի սահմանված ժամանակը, նման տոնով միջամտելու անհրաժեշտություն չի առաջանա։
«Ի՞նչ է նշանակում՝ էդ շեշտով չխոսեք ինձ հետ, բա ո՞ր շեշտով խոսեմ»,- ասել է Ռուբինյանը:
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր