Չորեքշաբթի , 4 Մարտի 2026

«Եկեղեցիների օտարման» մասին օրենքի նախագիծը ընդունվել է

«Եկեղեցիների օտարման» մասին օրենքի նախագիծը ընդունվել է

Wed, 04 Mar 2026 12:24:35 +0400


ՀՀ Ազգային ժողովը այսօր երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների և պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը։ Փաստաթուղթը ստացել է 66 կողմ, 20 դեմ, և 0 ձեռնպահ ձայներ։

Օրինագիծը հեղինակել են «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Թագուհի Ղազարյանն ու Սիսակ Գաբրիելյանը։

Նոր փոփոխությունների համաձայն՝ պետական ցանկերում ընդգրկված պաշտամունքային կառույցները հնարավոր կլինի օտարել ցանկացած երրորդ անձի՝ միայն ՀՀ կառավարության համաձայնությամբ, հնարավոր է՝ հատուցմամբ կամ անհատույց։ Կառավարությունը իրավունք ունի կամ տրամադրել, կամ մերժել նման համաձայնությունը՝ կախված նրանից, թե արդյոք կա ռիսկ, որ գույքը օգտագործվի ոչ հանրօգուտ կամ ոչ նպատակային ձևով։

Հաշվի առնելով, որ Հայաստանում պատմամշակութային հուշարձանների մեծ մասը պատկանում է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն, այս փոփոխությունները հիմնականում վերաբերում են եկեղեցու սեփականությանը և նրա հետ կապված կարգավորմանն ու վերահսկողությանը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Փաշինյանի աշխատակազմի ղեկավարն արձագանքում է Լոս Անջելես կատարած իր անօգուտ այցի վերաբերյալ իմ քննադատությանը

Փաշինյանի աշխատակազմի ղեկավարն արձագանքում է Լոս Անջելես կատարած իր անօգուտ այցի վերաբերյալ իմ քննադատությանը Wed, …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով