Ալիեւը սգո մատյանում ցավակցական գրառում է անում, Փաշինյանը` թմբուկ նվագում

Ալիեւը սգո մատյանում ցավակցական գրառում է անում, Փաշինյանը` թմբուկ նվագում

Wed, 04 Mar 2026 18:45:26 +0400


Նիկոլ Փաշինյանը երեկ Վրաստանում էր՝ աշխատանքային այցով: Ու չնայած հարևան Իրանում պատերազմ է ու երկրում սգում են հոգևոր առաջնորդ Խամենեիի ու 160 մանկահասակ աղջնակների մահը, Նիկոլ Փաշինյանը Վրաստանում վրացիներին զարմացրել է թմբուկ խփելու իր կարողությամբ, մասնակցել համերգի:

Քաղաքագետ Հակոբ Բադալյանը «Հրապարակի» հետ զրույցում նկատեց, որ բոլորովին հարիր չէ հրապարակել մի տեսանյութ` հյուսիսային հարևանի հետ ուրախ ժամանցից, երբ հարավային հարևանի տարածքում պատերազմ է, ավելին, երբ գործնականում ամբողջ աշխարհի քաղաքակիրթ մարդիկ սգում են այդ պատերազմի ամենադաժան և արյունալի հանգամանքներից մեկը՝ տարրական դպրոցի աղջիկների սպանությունը, ավելի քան 160 երեխայի սպանությունը:

«Այս պարագայում հրապարակել այդպիսի տեսանյութ, որտեղ Նիկոլ Փաշինյանը հարվածային գործիք նվագողի դերում է, ես կարծում եմ, բոլորովին պատեհ չէ: Իհարկե, Վրաստանի հետ շփումները շատ նորմալ են և եթե Իրանում պատերազմ է, այդ շփումը նույնիսկ կարող է դառնալ ավելի անհրաժեշտ և, իհարկե, Հայաստանի իշխանությունը և Վրաստանի իշխանությունը կարող են համատեղ ժամանց անցկացրել, և խնդիրն այստեղ ոչ թե այն է, որ ժամանց են անցկացրել երեկոյան՝ պաշտոնական հանդիպումից առաջ, այլ խնդիրն այն է, որ այն հրապարակելու հանգամանքը բոլորովին պատեհ չէ»,- շեշտում է Բադալյանը:

Ինչ վերաբերվում է Հայաստանի քաղաքականությանը, ապա ամենայն հավանականությամբ Հայաստանը վարքագծի առանձնապես մեծ դիապազոն վարքագծի չունի, և բնականաբար պետք է առաջին հերթին կոչ անի, որպեսզի խնդիրները լուծվեն դիվանագիտական ճանապարհով:

«Իհարկե որևէ մեկը Հայաստանի կոչին ուշադրություն չի դարձնելու, բայց բոլոր դեպքերում այդտեղ վարքագծի շատ ստանդարտ պայմաններ կան և իհարկե այդ ստանդարտի մեջ պետք է լինի Իրանի հետ հարաբերության պահպանումը որպես մերձավոր հարևան և բարեկամ երկիր: Այստեղ մենք տեսանք, որ Իրանի հոգևոր առաջնորդի սպանությունից հետո ցավակցության համար Երևանից պահանջվեց մեկ ու կես օր: Այստեղ հարցեր են առաջանում, թե ինչն էր այդ հապաղելու պատճառը: Եվ հիմա նաև հենց այսօր, Իրանը բացել է սգո մատյան դեսպանատանը, երկու օր լինելու է այդ իրավիճակը, և փաստորեն առաջին օրը՝ մոտենում ենք երեկոյին, որևէ խոսք չկար Հայաստանի որևէ պաշտոնյայի այցի և սգո մատյանում գրանցում անելու մասին, այն դեպքում, երբ արդեն իսկ տեղեկություն է տարածվել այն մասին, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Իրանի դեսպանատուն է այցելել և գրառում արել սգո մատյանում: Այս հարցերն առաջանում են, թե ինչով են պայմանավորված Երևանի հապաղումները»,-ասաց Բադալյանը:
Դա անընդունելի է և ամեն ինչ պետք է անել, որպեսզի Հայաստանի և Իրանի միջև որևէ թյուրըմբռնում չառաջանա՝ շեշտեց Հակոբ Բադալյանը:

Բադալյանը հապաղելու քաղաքական հանգամանքներն է վերլուծում. «Արդյո՞ք այդտեղ կա պարզապես անփութություն, որը միանգամայն բնորոշ կարող է լինել Հայաստանի իշխանությանը, թե՞ կան քաղաքական հանգամանքներ, երբ Երևանը, օրինակ, Վաշինգտոնից ճշտել է, արդյոք խնդիր չի՞ առաջացնի ցավակցելը և հետո նոր` ցավակցել: Կամ հապաղել է հենց այդ նկատառումով, որ ինչ-որ լոյալություն լինի նաև Վաիշինգտոնի արձագանքի իմաստով: Արդյո՞ք կան այս հարցերը, թե ոչ` սա է կարևորը»: Մենք նկատեցինք, որ Վեհափառն էլ է ցավակցություն հայտնել Իրանի նախագահին: «Ես կարծում եմ, արտաքին դերակատարները՝ տվյալ պարագայում Իրանը, շատ հստակ տարբերակում են Վեհափառի դիրքը և Հայաստանի իշխանության պաշտոնական դիրքը, և հետևաբար իրենց քաղաքականությունը կառուցելու են հենց ըստ այդ դիրքերի: Այսինքն, գնահատելու են Հայաստանի պաշտոնական վարքագիծը, որովհետև վերջին հաշվով` Վեհափառը չի որոշում Հայաստանի քաղաքականությունը, Հայաստանի քաղաքականությունը որոշում է ՀՀ քաղաքական իշխանությունը, հետևաբար Հայաստանի հետ միջպետական հարցերում Իրանը և ընդհանրապես ցանկացած երկիր առաջնորդվելու է Հայաստանի պետական քաղաքականությունը որոշողների վարքագծով»,-եզրափակեց Հակոբ Բադալյանը:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

ԵՄ գաղթողները զգալիորեն նվազել են

ԵՄ գաղթողները զգալիորեն նվազել են Wed, 04 Mar 2026 23:59:37 +0400 Եվրոպական Միություն գաղթելու հայտերը…

3 րոպե ago

Հանցագործներին պատժելու նոր ձեւ են գտել

Հանցագործներին պատժելու նոր ձեւ են գտել Wed, 04 Mar 2026 23:45:00 +0400 Ռուսաստանում հանցագործներին պատժելու…

18 րոպե ago

Հատուկ զատկական շոկոլադե կոնֆետներ են արտադրում

Հատուկ զատկական շոկոլադե կոնֆետներ են արտադրում Wed, 04 Mar 2026 23:30:35 +0400 Louis Vuitton-ը կթողարկի…

32 րոպե ago

«Давайте развалим армию, отправим пограничников по домам и направим все ресурсы полиции»

«Давайте развалим армию, отправим пограничников по домам и направим все ресурсы полиции» Wed, 04 Mar…

42 րոպե ago

Ոչ մեկին չեմ ուղղորդել, որ գան աճուրդին մասնակցեն` իմ վրա շառ են անում

Ոչ մեկին չեմ ուղղորդել, որ գան աճուրդին մասնակցեն` իմ վրա շառ են անում Wed, 04…

48 րոպե ago

Նորապսակների  2 և ավել երեխա ունեցողների և արցախցիների համար 20000 մատչելի բնակարան

Նորապսակների  2 և ավել երեխա ունեցողների և արցախցիների համար 20000 մատչելի բնակարան Wed, 04 Mar…

58 րոպե ago