Էրդողանը զգուշացրել է Իրանին․ իրավիճակը լարվում է
Thu, 05 Mar 2026 11:00:05 +0400

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեկնաբանել է Իրանից Թուրքիայի օդային տարածք արձակված բալիստիկ հրթիռի չեզոքացումը։ «Այն ժամանակ, երբ մեր տարածաշրջանը դժվար ժամանակներ է ապրում, մենք չենք թողնի իրավիճակը պատահականության հույսին։ Ինչպես այս միջադեպի դեպքում, մենք սերտորեն խորհրդակցում ենք մեր ՆԱՏՕ-ի դաշնակիցների հետ՝ ձեռնարկելով բոլոր անհրաժեշտ միջոցները և անմիջապես իրականացնելով անհրաժեշտ միջամտությունը։ Մենք նաև հնարավորինս հստակ փոխանցում ենք մեր նախազգուշացումները՝ նման միջադեպերի կրկնությունը կանխելու համար», – ասել է Թուրքիայի նախագահը զինվորականների հետ իֆտարի ժամանակ։ ։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր