Ադրբեջանի զինված ուժերը դրվել են մարտական պատրաստության թիվ մեկ մակարդակի վրա

Ադրբեջանի զինված ուժերը դրվել են մարտական պատրաստության թիվ մեկ մակարդակի վրա

Thu, 05 Mar 2026 16:39:10 +0400

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Իրանը «ահաբեկչական գործողություն» է իրականացրել Ադրբեջանի դեմ։ Այդ մասին նա ասել է երկրի Անվտանգության խորհրդի նիստում։

Ադրբեջանի զինված ուժերը՝ Պաշտպանության նախարարությունը, Պետական սահմանապահ ծառայությունը և մյուս բոլոր հատուկ նշանակության ստորաբաժանումները, դրվել են մարտական պատրաստության թիվ մեկ մակարդակի վրա և պետք է պատրաստ լինեն ցանկացած գործողություն իրականացնելու։

Նրա խոսքով՝ իրանական անօդաչու թռչող սարքերի հարվածներից հետո Ադրբեջանի զինված ուժերին տրվել են համապատասխան հանձնարարականներ՝ պատասխան գործողություններ պատրաստելու համար։ Ալիևը նշել է, որ ստեղծված իրավիճակի կապակցությամբ Թեհրանը պետք է պաշտոնական պարզաբանում ներկայացնի Բաքվին և ներողություն խնդրի տեղի ունեցածի համար։

Ադրբեջանի նախագահը նաև հայտարարել է, որ սա առաջին դեպքը չէ։ Նա հիշեցրել է, որ որոշ ժամանակ առաջ Թեհրանում հարձակման էր ենթարկվել Ադրբեջանի դեսպանատունը։

Ալիևի խոսքով՝ այդ հարձակումը իրականացրել էր մի անձ, որը, նրա պնդմամբ, գործել էր իրանական հատուկ ծառայությունների հրահանգով, ինչի հետևանքով զոհվել էին Ադրբեջանի քաղաքացիներ։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ոչ միայն իմ ընտանիքը, շատերը Ադրբեջանի տարածքից կօգտվեն, եթե գները հարմար լինեն

Ոչ միայն իմ ընտանիքը, շատերը Ադրբեջանի տարածքից կօգտվեն, եթե գները հարմար լինեն Wed, 15 Apr …