Ռուսաստանում վետերանների թիվը գերազանցում է 3 միլիոնը
Sun, 01 Nov 2026 19:30:35 +0400

Ռուսաստանում տարբեր ժամանակների մարտական գործողությունների վետերանների ընդհանուր թիվը հասնում է մոտ 3 միլիոնի։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Պետդումայի աշխատանքի, սոցիալական քաղաքականության և վետերանների հարցերով կոմիտեի առաջին փոխնախագահ Վլադիմիր Սայբելը։
Խոսքը տարբեր ժամանակաշրջանների մարտական գործողությունների մասնակիցների մասին է, հստակեցնում է գործակալությունը։
Անդրադառնալով «Վետերանների մասին» գործող օրենքին՝ Սայբելն այն բնութագրել է որպես հիմնարար փաստաթուղթ, որն ընդունվել է 1990-ականների «ռազմական հակամարտությունների դժվարին ժամանակաշրջանում»։
«Նոր դարաշրջան այս օրենքում, անկասկած, մտցրել է հատուկ ռազմական գործողությունը, քանի որ պետությունը նախագահի կոչով այսօր դեմքով շրջվել է դեպի մարտական գործողությունների վետերանները», — նշել է Սայբելը։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր