Քրդերն էլ ե՞ն հարձակվում Իրանի վրա

Քրդերն էլ ե՞ն հարձակվում Իրանի վրա

Thu, 05 Mar 2026 16:30:59 +0400


Ոչ մի իրաքցի քուրդ չի հատել Իրանի սահմանը. սա բացարձակապես կեղծ տեղեկատվություն է, սոցիալական ցանցերում գրել է Էրբիլում գտնվող Քրդստանի տարածաշրջանային կառավարության վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Ազիզ Ահմադը։ Քրդական Rudaw հրատարակությունը նույնպես հերքում է ամերիկյան և իսրայելական լրատվամիջոցներում Իրանի դեմ քրդերի հարձակման մասին հաղորդագրությունները:

Ըստ որոշ տեղեկությունների, Իրաքի Քրդստանի տարածաշրջանային բարձրաստիճան պաշտոնյան հերքել է այդ հաղորդագրությունները։ Իրաքյան Քրդստանը չի մասնակցի Իրանի դեմ ԱՄՆ-Իսրայել հակամարտությանը: Այս մասին էլ հայտարարել է տարածաշրջանի փոխվարչապետ Քուբադ Թալաբանին։ «Քրդստանի տարածաշրջանային կառավարությունը լիովին կպահպանի իր չեզոքությունը», – ընդգծել է նա։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Իրանի հետ գործարքի հարցում չի շտապում

Իրանի հետ գործարքի հարցում չի շտապում Thu, 23 Apr 2026 20:00:48 +0400 ԱՄՆ նախագահ Դոնալդ …