Ամիօ բանկն արդեն Էջմիածնում է

Ամիօ բանկն արդեն Էջմիածնում է

Fri, 06 Mar 2026 16:39:55 +0400


Մարտի 3-ին Ամիօ բանկը բացեց իր նոր մասնաճյուղը Էջմիածին քաղաքում։ Սա նոր հնարավորությունների սկիզբ է Էջմիածնի և ամբողջ Արմավիրի մարզի բնակիչների համար՝ միանալու Ամիօ բանկի վստահելի և ժամանակակից ֆինանսական միջավայրին, որտեղ համախմբվում են բանկի մասնագիտական փորձն ու հաճախորդակենտրոն մոտեցումը։

Մասնաճյուղի բացմանը ներկա էր նաև Ամիօ բանկի Մանրածախ բիզնեսի ծառայության ղեկավար Աստղիկ Սարգսյանը։
Շնորհավորական խոսքում նա նշել է, որ բանկն այսօր պարզապես մասնաճյուղ չի բացում, այլ ցանկանում է ավելի մոտ լինել իր հաճախորդներին՝ նրանց հետ երկարաժամկետ և վստահելի հարաբերություններ ձևավորելու նպատակով։ Նա ընդգծել է, որ Էջմիածնի համայնքում մեծապես գնահատվում են վստահությունն ու պատասխանատվությունը, և հենց այդ արժեքներով է Ամիօ բանկը գալիս քաղաք։

Նա համոզմունք է հայտնել, որ բանկն ամեն օր նոր արժեք կստեղծի իր հաճախորդների համար՝ դառնալով նրանց վստահելի գործընկերը։

Մասնաճյուղը հարմարավետ է և ունի ինքնասպասարկման գոտի՝ 24/7 հասանելիությամբ, որտեղ հնարավոր է կատարել բանկային գործարքների մեծ մասը։

«Էջմիածին» մասնաճյուղը գործում է Մ. Մաշտոցի փողոց 61/56 հասցեում՝ երկուշաբթիից ուրբաթ, ժամը 9:15–16:45։

Բարի գալուստ Ամիօ բանկ՝ Էջմիածին։

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից
Էլ․ հասցե։ info@amiobank.am
Հեռ․ +374 10 59 20 20
amiobank.am

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Աննա Հակոբյանն ուզում է լրատվամիջոցներն իր հետ պոլեմիկայի մեջ մտնե՞ն

Աննա Հակոբյանն ուզում է լրատվամիջոցներն իր հետ պոլեմիկայի մեջ մտնե՞ն Tue, 03 Nov 2026 19:45:46…

11 րոպե ago

Ծանոթացել են հակամարտությունը դադարեցնելու առաջարկին

Ծանոթացել են հակամարտությունը դադարեցնելու առաջարկին Tue, 03 Nov 2026 19:30:07 +0400 Ամերիկյան կողմը ծանոթացել է…

27 րոպե ago

Տիգրան Սիմոնյանը պաշտոն է ստացել

Տիգրան Սիմոնյանը պաշտոն է ստացել Tue, 03 Nov 2026 19:18:57 +0400 ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը…

38 րոպե ago

Ալիեւը չպետք է բանակցի պարտված Նիկոլի հետ

Ալիեւը չպետք է բանակցի պարտված Նիկոլի հետ Tue, 03 Nov 2026 19:15:01 +0400 Ճիշտ է,…

42 րոպե ago

Իրանի դեմ հարձակումը ընտրություններից անմիջապես հետո չի վերսկսի

Իրանի դեմ հարձակումը ընտրություններից անմիջապես հետո չի վերսկսի Tue, 03 Nov 2026 19:00:55 +0400 ԱՄՆ…

56 րոպե ago

Այս գիշերն էլ անիմաստ անցավ Արարատ Միրզոյանի համար

Այս գիշերն էլ անիմաստ անցավ Արարատ Միրզոյանի համար Tue, 03 Nov 2026 18:45:55 +0400 Ադրբեջանի…

1 ժամ ago