Կիրակի , 26 Հուլիսի 2026

Դատապարտում եմ նման դրսևորումները և կոչ եմ անում դադարեցնել ոտնձգությունները փաստաբանական ինստիտուտի նկատմամբ

Դատապարտում եմ նման դրսևորումները և կոչ եմ անում դադարեցնել ոտնձգությունները փաստաբանական ինստիտուտի նկատմամբ

Fri, 06 Mar 2026 21:15:02 +0400


Մամուլից տեղեկացա, որ ձերբակալվել է Հայաստանի ամենահայտնի փաստաբաններից մեկը՝ Ռուբեն Հակոբյանը։

Հակոբյանին ճանաչում եմ շատ վաղուց՝ դեռ այն ժամանակներից, երբ նա Վանաձորում աշխատում էր որպես քննիչ, իսկ ես զբաղվում էի փաստաբանական գործունեությամբ։ Եվ կարող եմ վստահ ասել, որ թե՛ քննիչ եղած ժամանակ, թե՛ հետագայում՝ որպես փաստաբան, Հակոբյանը իմ ճանաչած ամենապրոֆեսիոնալ, ամենաանբիծ, մաքուր և պատշաճ աշխատող իրավաբաններից է եղել։

Համոզված եմ, որ այն, ինչ այսօր արվում է Հակոբյանի նկատմամբ, ունի մեկ նպատակ՝ խոչընդոտել Հայաստանի ամենապահանջված փաստաբաններից մեկի մասնագիտական գործունեությանը և նրան հեռացնել իր պաշտպանության տակ գտնվող գործերից։
Միջազգային պրակտիկայում նման օրինաչափություն կա․ երկիրը բռնատիրական է դառնում նաև այն ժամանակ, երբ քաղաքական դրդապատճառներով հետապնդվող անձանց պաշտպանները նույնպես սկսում են թիրախավորվել և հետապնդվել։

Դատապարտում եմ նման դրսևորումները և կոչ եմ անում դադարեցնել ոտնձգությունները փաստաբանական ինստիտուտի նկատմամբ:

Էդմոն Մարուքյանի ֆեյսբուքյան էջից

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ծառուկյանի նկատմամբ նոր հանրային քրեական հետապնդում է հարուցվել

Ծառուկյանի նկատմամբ նոր հանրային քրեական հետապնդում է հարուցվել Sat, 25 Jul 2026 00:22:53 +0400 ԲՀԿ …