Կիրակի , 26 Հուլիսի 2026

Ռուսաստանն ու Իրանը մտահո՞գ են Կովկասով

Ռուսաստանն ու Իրանը մտահո՞գ են Կովկասով

Sun, 26 Jul 2026 15:45:26 +0400


Ռուսաստանի փոխարտգործնախարար Գալուզինը Մոսկվայում ընդունել է Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ, ԱԳ փոխնապարար Մանուչեհր Մորադիին։ Այդ մասին հաղորդագրության մեջ հատկապես ուշադրության է արժանի այն, որ չի նշվում Իրանի շուրջ իրավիճակի քննարկման վերաբերյալ, փոխարենը՝ Կովկաս, Կենտրոնական Ասիա, Ուկրաինա։ Ու թեեւ այս ամենը շղթա է, բայց, կենտրոնանանք Կովկասի վրա։

Իրանի եւ ՌԴ ԱԳՆ փոխնախարարները Մոսկվայում խորհրդակցության ընթացքում քննարկում են Կովկասի իրավիճակը։ Իսկ այստեղ հարց է առաջանում, իսկ ի՞նչ իրավիճակ է Կովկասում, որ քննարկում են։ Խաղաղություն չէ՞։ Իհարկե խաղաղությունը ցանկալի է բոլորիս համար, բայց միայն անուղղելի լավատեսների կամ խիստ միամիտների համար է ներկայիս իրավիճակը խաղաղություն։ Ու այստեղ իհարկե խուճապ պետք չէ, որովհետեւ խաղաղության որեւէ կայուն հեռանկարի գլխավոր թշնամիներից մեկն է խուճապը։ Ավելին, խաղաղության հեռանկարը պահանջում է երկու կարեւոր բան՝ չունենալ ներկայի վեևրաբերյալ խաղաղության ավելորդ պատրանք, եւ միեւնույն ժամնակ դրա հետեւանքով չհայտնվել խուճապի մեջ, որպեսզի հնարավոր լինի սթափ կառավարել ռիսկերն ու ապահովել հարաբերական կայունության շրջափուլը։

Վերադառնալով մոսկովյան քննարկմանը, դիտարկենք, որ Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի հիշատակումը «մեկ գծում» է, ինչը բնականաբար արտահայտում է այն ռիսկերը, որ Իրանն ու Մոսկվան տեսնում են հենց այդպիսի տրամաբանությամբ՝ եվրաատլանտյան ճեղքում Կովկաս–Կասպից–ԿԱ շղթայով։ Հատկանշական է, որ Թեհրանն ու Մոսկվան խորհրդակցության ընթացքում վերհաստատել են հավատարմությունը նախորդ տարի կնքված եւ վավերացված ռազմավարական համապարփակ գործընկերության Մեծ պայմանագրին։

Ինքս դրանից հետո պարբերաբար մատնանշել եմ, որ ՌԴ կվկասյան քաղաքականությունը թերեւս պետք է դիտարկել ու գնահատել արդեն այդ պրիզմայով։ Ռուսաստանը այդ պայմանագրով ըստ էության «ընդլայնել» է Կովկասը իր քաղաքական ռազմավարության մեջ եւ դիտարկում է Կովկասը ավելի մեծ շրջանակով։ Սա իրողություն է, որը պետք է հաշվի առնել՝ այս ուղղությամբ, այդ թվում Հայաստանի հարցում ՌԴ քաղաքականության հեռանկարները դիտարկելիս։

Գրել է Հակոբ Բադալյանը

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Պատրաստ է լսելու Իրանի ներկայացուցիչների առաջարկները

Պատրաստ է լսելու Իրանի ներկայացուցիչների առաջարկները Sat, 25 Jul 2026 16:30:58 +0400 ԱՄՆ նախագահ Դոնալդ …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով